top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Վերածնունդը Արևմտյան և Կենտրոնա-կան Եվրոպայի երկրների մշակութային և գաղափարական զարգացման, միջնա-դարյան մշակույթից նոր ժամանակի մշա-կույթին անցման դարաշրջանն է (Իտալ-իայում՝ XIV–XVI դարեր, մյուս երկրներում՝ XV դարի վերջ – XVI դար):

Վերածննդի (Ռենեսանս) մշակույթին բնո-րոշ են անտիկ մշակույթի հիմնական հատկանիշները, մարդասիրական աշ-խարհայացքը, անտիկ մշակութային ժա-ռանգությունը «վերածնելը». այստեղից էլ՝ դարաշրջանի անվանումը, որը շրջանառու-թյան մեջ է դրել իտալացի նկարիչ և ճարտարապետ Ջորջո Վազարին (Բարձր Վե-րածնության շրջան): 

«Վերածնունդ» եզրույթը ժամանակակից նշանակությամբ գործածել է ֆրանսիացի պատմաբան Ժյուլ Միշլեն XIX դարում: «Վերածնունդ» փոխաբերաբար նշանակում է նաև մշակույթի ծաղկում: Վերածնունդը պայմանավորված էր ավատական արտադրա-հարաբերությունների քայքայումով և Եվրոպայի տնտեսապես առավել զարգացած երկրներում ու շրջաններում վաղ կապիտալիստական արտադրահարաբերությունների սաղմնավորումով: 

Վերածնունդն առավել ցայտուն դրսևորվել է Իտալիայում, որտեղ դեռևս XIII–XIV դարերում այն կանխագուշակել են բանաստեղծ Ալիգիերի Դանտեն, նկարիչ Ջոտտոն և ուրիշներ: Այդ դարաշրջանում նոր աշխարհայացքի կրողների՝ բանասերների, փիլի-սոփաների, արվեստի գործիչների ստեղծագործության մեջ առանցքայինը մարդն էր. նա հռչակվել է տիեզերքի կենտրոն, բնության առավել կատարյալ ստեղծագործություն: Բյուզանդացի վտարանդի գիտնականներն Իտալիայում XV դարում թարգմանել են հին հունական գրեթե բոլոր բանաստեղծների և փիլիսոփաների երկերից, ճշգրտել և վերաիմաստավորել միջին դարերից հայտնի անտիկ գործերը, որոնց տարածմանը նպաստել է տպագրության գյուտը (Յոհան Գուտենբերգ, 1455 թ.) Գերմանիայում: 

Արվեստաբանները կերպարվեստի և ճարտարապետության նյութի հիման վրա պարբերացրել են Վերածննդի մշակույթը՝ Վաղ (XV դար, իտալական հումանիստական գրականության մեջ՝ XIV դարից), Բարձր (XV դարի վերջ – XVI դարի 1-ին քառորդ) և Ուշ (XVI դար) Վերածնունդ: 

XV դարի վերջին – XVI դարի սկզբին Վերածննդի մշակույթը տարածվել է Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Գերմանիայում, Անգլիայում, Իսպանիայում և Եվրոպայի այլ երկրնե-րում:

Վերածննդի փիլիսոփայությունը հակաֆեոդալական ու հակաեկեղեցական էր. տարած-վել են պանթեիզմի (փիլիսոփայական ուսմունք, համաձայն որի՝ աստված և բնությունը նույնական են) ու նորպլատոնականութան (անտիկ փիլիսոփայության վերջին խոշոր ուղղությունը) գաղափարները, վերածնվել են ստոիցիզմը (հին հունական ստոիկյան դպրոցի փիլիսոփայությունը, որի կենտրոնում բարոյագիտությունն էր) և էպիկուրա-կանությունը (հույն փիլիսոփա Էպիկուրի ուսմունքը): Փիլիսոփայության հիմքում դիա-լեկտիկական ուսմունքն էր, որն ընդունում էր կեցության հավերժական շարժումն ու փոփոխականությունը, «հակադրությունների համընկնման» (Նիկոլա Կուզանցի, Ջորդա-նո Բրունո) և պայքարի՝ որպես աշխարհում տեղի ունեցող ամեն ինչի պատճառի մասին ուսմունքը (Բեռնարդինո Տելեզիո): 

Բնագիտության մեջ տեղի են ունեցել խոշոր տեղաշարժեր: Աստղագիտության հաջո-ղություններից էին աշխարհի արևակենտրոն համակարգի ստեղծումը (Նիկոլայ Կոպեռ-նիկոս) և երկնային մարմինների շարժման օրենքների հայտնագործումը (Յոհան Կեպլեր): 

Նշանակալի առաջընթաց է արձանագրվել տեխնիկայում, հատկապես հանքարդյու-նահանման, մետալուրգիայի և նավաշինության ոլորտներում: Կիրառվել են ջրային շարժիչներ, մետաղահղկիչ հաստոցներ, հանքափոր մեքենաներ, օդափոխման և այլ մեխանիզմներ: 

Զարգացել է նաև պատմական գիտությունը. պատմաբանները հասարակական գործընթացի շարժիչ ուժ են համարել կուսակցությունների և սոցիալական խմբերի քաղաքական պայքարը. Նիկոլո Մաքիավելին փորձել է բացահայտել հասարակական զարգացման օրենքները և նյութական շահերը: Նախաձեռնել են հասարակական կատարյալ կառուցվածքի մշակման փորձեր (Թոմաս Մորի «Ուտոպիա», Տոմազո Կամ-պանելլայի «Արևի քաղաք» և այլն):

Գրականության հիմնական թեման դարձել է մարդը. այստեղից էլ՝ ռեալիստական տարրերի ու միտումների շեշտված զարգացումը (Վերածնության ռեալիզմ): Ստեղծվել են գրական մնայուն արժեքներ՝ Ֆրանսուա Ռաբլեի «Գարգանտյուան և Պանտա-գրյուելը», Միգել Սերվանտեսի «Դոն Կիխոտ» վեպերը, Վիլյամ Շեքսպիրի դրամաները և այլ երկեր, որոնք միահյուսել են անտիկ ու ժողովրդական մշակույթների կոմիկականի և ողբերգականի տարրերը: Ֆրանչեսկո Պետրարկայի սոնետները, Ջովաննի Բոկաչչոյի նովելները, Միշել դե Մոնտենի «Փորձերը» էսսեն և այլ ստեղծագործություններ պա-րունակել են Վերածննդին բնորոշ գաղափարներ: 

Պրոֆեսիոնալ երաժշտությունը զարգացել է բանահյուսության ազդեցությամբ, առանձ-նացել է նոր՝ մարդասիրական աշխարհընկալմամբ և դրսևորվել առաջադեմ երա-ժշտական գործիչների ստեղծագործություններում: Աշխարհիկ վոկալ և գործիքային երաժշտության մեջ ստեղծվել են նոր ժանրեր (մեներգ, օրատորիա, կանտատ, օպերա և այլն), զարգացել է կատարողական արվեստը, գրվել են երաժշտությանը վերաբերող գրքեր: 

Վերածննդի ճարտարապետությունը դիմել է անտիկ՝ հունա-հռոմեական շինարվեստի գեղագիտական հիմունքներին, հնարքներին ու ձևերին: Առաջնակարգ տեղ են գրավել աշխարհիկ կառույցները՝ հասարակական շենքերը, պալատները և քաղաքային տները:

Նիդեռլանդներում և եվրոպական այլ երկրներում XV դարում ճարտարապետությունը պահպանել է ավանդական գոթական ոճը (XII–XVI դարերում Եվրոպայում իշխող ոճ), սակայն մշակվել են նաև տեղական` ազգային ոճեր: Ուշ Վերածննդի ճարտարա-պետությանը բնորոշ են ռացիոնալիզմը, մաներիզմի (ուղղություն XVI դարի եվրոպական արվեստում) և բարոկկոյի (ոճ XVI դարի վերջ – XVIII դարի կեսի եվրոպական արվես-տում) տարրերը: Նրան հատուկ ներդաշնակ կառուցիկությունը տեղը զիջել է ներքին լարվածությանը, կառույցը հարմարեցվել է քաղաքաշինական մտահղացմանը, համա-լիրին, բնական միջավայրին (Միքելանջելո, Վինյոլա, Ջուլիո Ռոմանո, Բալտազար Պե-րուցցի): 

Կերպարվեստում նույնպես նկարիչներն ու քանդակագործները, հենվելով գիտության և տնտեսության նոր նվաճումների վրա, ստեղծագործաբար օգտվելով անտիկ արվեստի ժառանգությունից, ձգտել են ճշմարտացի պատկերել մարդուն ու շրջակա միջավայրը (Իտալիայում՝ Մազաչչոն, Սանդրո Բոտիչելլին, Դոնատելլոն, Տիցիանը, Նիդեռլանդնե-րում՝ Լուկաս Լեյդենցին, Ռոջեր վան դեր Վեյդենը, Գերմանիայում՝ Ալբերտ Դյուրերը, Ադամ Կրաֆտը, Ֆրանսիայում՝ Ժան Ֆուքեն և ուրիշներ): 

Վերածննդի թատրոնին բնորոշ էին իրականության հակասությունների վերամարմնա-վորումը, ժողովրդական արվեստի ավանդույթների զարգացումը, սկզբնավորվել է պրոֆեսիոնալ թատրոնը, դրամատուրգիայի և դերասանական արվեստի տեսությունը, կառուցվել են առաջին թատերական շենքերը:

Վերածննդին բնորոշ հատկանիշներ նկատվել են նաև Հայաստանում` դեռևս X–XIV դարերում: Հայկական Վերածննդի սկզբնավորումը նույնպես պայմանավորված էր քաղաքների, արհեստների, առևտրի բուռն զարգացմամբ: Երկրում ձևավորվել է ընդդիմադիր մտածողություն, արմատապես փոխվել է վերաբերմունքը մարդու նկատմամբ, իշխող է դարձել մարդասիրությունը: Այս Յակոբ վան Կամպեն. «Մերկուրին, Արգոսը և Իոն» (1630-ական թթ.) միտումներն արտահայտվել են գրականության մեջ («Սասնա ծռեր» էպոս, Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմ), արմա-տական տեղաշարժեր են նկատվել իրավունքի (Մխիթար Գոշ, Սմբատ Սպարապետ, Ներսես Լամբրոնացի և ուրիշներ), երաժշտության (Գրիգոր Խուլ, Գևորգ Սկևռացի, Ներսես Շնորհալի և ուրիշներ), թատրոնի, ճարտարապետության, կերպարվեստի և մշակույթի այլ բնագավառներում: Ստեղծվել են կրթության և գրչության կենտրոններ, համալսարաններ, մատենադարաններ, ծաղկել են եկեղեցաշինությունը, մանրանկար-չությունը, կիրառական արվեստն ու արհեստները:

7 views0 comments