Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,

Ժամագիրքը կամ Աղոթամատույցը, քրիստո-նեական եկեղեցու հնագույն ծիսական մատ-յաններից է, եկեղեցական արարողակարգին և տոներին պատշաճեցված աղոթքների, հոգևոր երգերի, քարոզների ժողովածու։
Հայոց ժամագրքի կազմավորումը վերագրվում է հինգերորդ դարի սուրբ հայրերին՝ Սահակ Ա Պարթևին, Մեսրոպ Մաշտոցին, Գյուտ Ա Արա-հեզացուն, Հովհաննես Ա Մանդակունուն, հե-տագա դարերի հեղինակներից՝ Ներսես Շնոր-հալուն։ Ժամագրքի որոշ հատվածներ պատկանում կամ վերագրվում են նաև Թովմա առաքյալին, Գրիգոր Ա Լուսավորչին, Գրիգոր Նարեկացուն, Հովհաննես Սարկավագին, Գրիգոր Տաթևա-ցուն, Թովմա Մեծոփեցուն և այլոց։ Հայոց ժամագիրքը, չնայած քրիստոնեական այլ եկեղեցիներում կիրառվող համանման մատյանների՝ հատկապես հունականի հետ ունեցած ընդհանրություններին, մի շարք առումներով խիստ ինքնատիպ նկարագիր ունի։ Դրանում առանձնապես մեծ դեր ունեն հայ հեղինակներին պատկանող հատվածները։ Հայ Եկեղեցին կիրառել է ժամագրքի երկու դրսևորում՝ ժամագիրք և Մայր ժամագիրք. վերջինս ներառում է նաև Սաղմոսարան և Տոնացույց։ Ժամագիրքը առաջին անգամ հրատարակել է Աբգար Դպիրը (1568, Կ. Պոլիս), իսկ Մայր ժամագիրքը՝ Խաչատուր Կեսարացին (1642 Նոր Ջուղա)։ 1877 թվականին Նիկողայոս Թաշճյանը Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու հովանավորությամբ Վաղարշապատում տպագրել է հայկական ձայնանիշներով գրանցված Ժամագիրք («Երգք ձայնագրեալք ի ժամագրոց Հայաստանեայց ս. եկեղեցւոյ»)։