Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,

2019 թ. դեկտեմբերի 11-ին Կոլում-բիայի մայրաքաղաք Բոգոտայում ըն-թացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտ-պանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 14-րդ նիստին միաձայն որոշում է կայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառան-գության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի կողմից ներկայացված «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» հայտը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատմամբ՝ «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» հայտն իր մեջ ներառում է հայկական տառարվեստի բազմադարյան արվեստը, նաև դեկորատիվ գեղանկարչության մեջ տառերի բազմապիսի կիրառում-ների հարուստ մշակույթը: Ժառանգության այդ տարրն ունի նաև դեկորատիվ խոր-հրդանշանների լայն տեսականի, որոնք բնութագրվում են տարբեր ձևերով ՝ թռչուններ, կենդանիներ կամ առասպելական էակներ: Հիշեցման կարգով նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան վա-վերացրել է 2006 թ. և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժա-ռանգության ներկայացուցչական ցանկում արդեն գրանցել է «Դուդուկն ու իր երա-ժշտությունը» (2008 թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչ-քարագործությունը» (2010 թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատա-րողական դրսևորումները» (2012 թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014 թ.), «Քոչարի. ավանդական խմբապար»(2017 թ.) տարրերը:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան