top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Ագաթը միներալ է, նուրբ շերտավոր քվար-ցի տեսակ։ Լինում է տարբեր գույների և երանգների զուգահեռ նուրբ գծաշերտե-րով, նախշերով ու ցանցով, գետաքարերի, խողովակաձև մարմինների երակների ձե-վով։ Առաջանում է հրաբխային ապարնե-րում՝ ջրաջերմային սիլիկաթթվային լու-ծույթների նստեցմամբ։ Կիսաթանկարժեք քար է, օգտագործվում է տեխնիկայում և ակնագործության մեջ։

Հայաստանում հայտնի է Սարիգյուղի ագաթի հանքավայրը։ Արտաշատ, Կարմիր բլուր, Լճաշեն և այլ հնավայրերից հայտնա-բերվել են մ.թ.ա. III–I հազարամյակներին վերագրվող ագաթե զարդեր։

Հին դարերի գիտնականների, հատկապես նշվում է Պլինի Ավագի կարծիքով ագաթ անվանումն առաջացել է Սիցիլիայի Ախատես գետի (հին հուն․՝ Ἀχάτης) անվանումից, այլ աղբյուրներում էլ նշվում է հունական «ἀγαθός» բառից, որ թարգմանաբար նշանակում է լավագույն, բարի, երջանիկ: Շատ հաճախ ագաթը նկարվում է աչքի նման: Հին լեգենդներից մեկի համաձային, դա երկնային սպիտակ արծվի աչքն է, որը սև վիշապի դեմ պայքարելուց հետո ընկել է Երկրի վրա և դարձել է թանկարժեք քար: Այդ ժամանակներից սկսած այս քարը բարի մարդկանց հեռու է պահում չարից, նախանձից: Ագաթն անվանում են նաև Արարիչի Աչք:

Ագաթի ծագման պատմությունը մինչև այժմ էլ հայտնի չէ: Շրջանառվում են տարբեր տեսակետներ, որոնք հիմնականում կապված են բնական նյութերի քիմիական և ֆիզիկական ձևափոխությունների հետ: Հատկապես հետաքրքրական է ագաթի վրայի զոլերի առկայությունը, որոնք տարբեր գիտնականներ տարբեր կերպ են մեկնաբանում՝ դարերի ընթացքում նյութերի ատոմների կամ մոլեկուլների փոխադարձ ներթափան-ցումների արդյունք (դիֆուզիա), սիլիկահողերի բյուրեղացման արդյունք, կամ էլ քաղ-կենոքարերի բյուրեղացման արդյունք:

Ագաթի հայրենիք են համարվում շատ երկրներ: Ռուսաստանում ագաթ հանդիպում են հիմնականում Ուրալում, Մագնիտոգորսկում, Մագադանի մարզի Օլա բարձրավանդա-կում, Չուկոտյան թերակղզում, Մոսկվայի մարզում և այլուր: Ղրիմում հանդիպում է ագաթի գեղեցիկ և անկրկնելի տեսակներ, որոնք դուրս են բերվում Ալմա գետից և Բոդրակից, Կարա Դագից: Ագաթ հանդիպում է նաև Վրաստանի Ախալցխա, Հայաս-տանի Իջևան, Տաջիկստանի Ադրասման, Բրազիլիայի Մինաս Ժերայս քաղաքներում: Մեծ քանակությամբ ագաթ են արդյունահանում Մոնղոլիայում, Ուրուգվայում, Հնդկաս-տանում, Գերմանիայում, Ուկրաինայում, Ռաֆալովկայում:

7 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page