top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Ագաթանգեղոսի ծննդյան և մահվան թվա-կաններն անհայտ են: Ագաթանգեղոսը V դարի հայ առաջին պատմագիրն է: Հունա-րեն Ագաթանգեղոս նշանակում է ավետիս:

Ագաթանգեղոսի անձի և երկի ստեղծման մասին կան տարբեր կարծիքներ: Ենթադըր-վում է, որ այն գրվել է V դարում, բայց ար-ժանահավատությունը մեծացնելու միտու-մով վերագրվել է IV դարի մտացածին հեղի-նակի` նրան ներկայացնելով որպես բարի ավետաբերի:   

Ագաթանգեղոսի «Պատմություն Հայոցը» բաղկացած է 3 մասից և ամփոփում է 226–325 թթ-ի կարևոր իրադարձությունները: Առաջին մասը կոչվում է «Սուրբ Գրիգորի վարքը և պատմությունը», որտեղ հեղինակը վիպական գույներով պատմում է Խոսրով Ա և Տրդատ Գ Մեծ արքաների գահա-կալության, Գրիգոր Լուսավորչի չարչարանքների ու Հռիփսիմյան կույսերի նահատա-կության մասին: Երկրորդ` «Վարդապետություն Սուրբ Գրիգորի» մասում ամփոփված է Գրիգոր Լուսավորչի քարոզած վարդապետությունը: Երրորդ մասը՝ «Հայաստան աշ-խարհիս փրկության դարձը...», պատմում է Հայաստանում քրիստոնեության տարած-ման մասին: Մեզ է հասել երկի V դարի կեսերին բարեփոխված (Կորյուն և ուրիշներ) բնագիրը, որի լեզուն ոսկեդարյան գրաբարն է: Ագաթանգեղոսի երկը դեռևս միջ-նադարում թարգմանվել է հունարեն, արաբերեն, վրացերեն, լատիներեն, ավելի ուշ՝ իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն: Առաջին անգամ տպագրվել է 1709 թ-ին Կոստանդնուպոլսում: Երկի աշխարհաբար լիակատար թարգմանությունը լույս է տեսել 1983 թ-ին Երևանում: 

27 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page