top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Ագռավները կազմում են ճնճղուկանման-ների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է 100 տեսակ՝ տարածված Եվրոպայում, Կենտրոնական և Հարավարևելյան Ասիա-յում, Աֆրիկայում, Հյուսիսային Ամերիկա-յում: Հյուսիսում ապրողները չվող են, հարա-վում ապրողները՝ նստակյաց: ՀՀ-ում տա-րածված է 8 տեսակ՝ սև և մոխրագույն ագռավներ, կաչաղակ, կարմրակտուց, ալ-պիական, սովորական ճայեր, սերմնաքաղ:

Բնորոշվում են ամրակազմ մարմնով (եր-կարությունը՝ 45-65 սմ, կենդանի զանգվածը՝ 400-600 գ): Կտուցը և ոտքերն ամուր են, թևերը՝ լայն ու կարճ, պոչը՝ ուղիղ, կլորավուն: Փետրավորումը մոխրագույն է կամ սև, հաճախ՝ մետաղական փայլով:

Բազմանում են տարին մեկ կամ երկու անգամ՝ դնելով 2-8 խայտաբղետ ձու: Ամենակեր են, երբեմն՝ վնասատու: Սնվում են պտուղներով և այլ թռչունների ձվերով ու ձագերով:

Սև ագռավը լայնորեն տարածված է լեռներում: Օգտակար է` որպես բնական սանի-տար: Սակայն վերջին տասնամյակում, տարածքների սեփականաշնորհումից հետո, դաշտերում լեշերի գոյությունը խիստ նվազել է, որը կարող է դառնալ սև ագռավի թվաքանակի կրճատման պատճառ: 

Ընդունակ է որոշ տրամաբանական  գործողություններ կատարելու (օրինակ՝ ընկույզը կոտրելու համար այն բարձրությունից նետում է քարերին) և վերարտադրելու մարդու որոշ բառեր:

Հետաքրքիր են թռիչքային խաղերը հողմավար բազեի և սպիտակագլուխ անգղի հետ:

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

Մոխրագույն ագռավները հսկայական երամներով գիշերում են ծառաշատ զբոսայ-գիներում, շենքերի տանիքներում: Աղմկարար վարքով (հատկապես` ձագերը բնից դուրս գալու օրերին), տհաճ կռռոցներով անհանգիստ մթնոլորտ են ստեղծում փողոցներում ու բակերում: Որպես ամենակեր (հատկապես մեծ քաղաքներում ու քաղաքամերձ աղբա-նոցներում կենցաղային թափոններով սնվողներ)՝ շրջակա միջավայրի աղտոտվածութ-յան ցուցիչ են: Մեծ վնաս կարող են պատճառել մանր (հատկապես` ջրլող) թռչունների ձագերին ու ձվերին:

Անտառային կաչաղակը բնակվում է սաղարթավոր անտառներում, ծառածածկ գե-տահովիտներում: Թեվին կա կարմիր բիծ, գլխին՝ թույլ զարգացած փուփուլ: Վնասակար է, ոչնչացնում է այլ թռչունների (օրինակ՝ «Խոսրովի անտառ» արգելոցում՝ սև ցինի, փոքր շահնարծվի և ճուռակի) ձագերն ու ձվերը:

Կոպիտ ագռավային ձայնի շնորհիվ լավ ճանաչելի է դաշտային պայմաններում:

Սովորական կաչաղակի պոչը երկար է, փետրավորումը` սևի ու սպիտակի համա-դրությամբ: Երևան է թափանցել 1970-ական թվականներին: Վնասակար է. ոչնչացնում է որսորդական և այլ մանր թռչուններ (կաքավ, լոր, արտույտ) ու մեծ քանակությամբ ձվեր: Սևանա լճի ափամերձ տնկարկների խիտ սավանում բազմանում է անկորուստ, ուստի անհրաժեշտ է կիրառել թվաքանակի նվազեցման արհեստական միջոցներ: Խոշոր քաղաքներում սանիտարական վիճակի ցուցիչ է. տարածված է փողոցներում և քաղաքամերձ աղբանոցներում:

26 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page