top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Ադամաթուզը (բանան) բազմամյա միա-շաքիլավոր խոտաբույս է: Ադամաթզի ավելի քան 40 տեսակներ տարածված են Ասիայի, Աֆրիկայի, Ամերիկայի և Ավստրալիայի արևադարձային և մերձ-արևադարձային գոտիներում: Սև ծովի կովկասյան և Ղրիմի ափերին մշակում են որպես գեղազարդիչ բույս: Սովորա-բար ունի 5–6 մ, երբեմն՝ մինչև 15 մ բարձրություն: Ծաղկում և պտղաբերում է տարին 1 անգամ, որից հետո բունը չորանում է, իսկ նոր ընձյուղներն աճում են կոճղարմատներից: Պտուղները 3 երկայնակի կողերով, երկարավուն մանգաղանման են: Դրանք 10–12 հատով կազմում են ողկույզներ: Ցողունի վրա 6–12 ողկույզներ առաջացնում են մինչև 50 կգ զանգվածով պտղաբույլ: Ադա-մաթուզը պարունակում է C և B1 վիտամիններ, կարոտին (A-նախավիտամին) և պեկտինային նյութեր: Հասունացած թարմ ադամաթուզը պարունակում է մինչև 18% օսլա, որը պտղի լրիվ հասունանալու ընթացքում փոխակերպվում է շաքարի. օսլայի քանակը նվազում է մինչև 2%, իսկ շաքարինը հասնում է մոտ 19%-ի: Ադամաթուզը չի կարելի պահել 10 օC-ից ցածր ջերմաստիճանում, քանի որ վրան առաջանում են մուգ բծեր, և այն փչանում է:

Ադամաթուզը հնագույն մշակաբույսերից է, արևադարձային երկրների համար կարևոր արտահանման ապրանք է:

11 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page