top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Նեպեսով Բազարբայի Գուրբանմիրա-տը («Բասմաչ», «Թուրքմեն») անուննե-րով, ծնվել է 1969 թվականին Թուրքմե-նական ԽՍՀ Կալինինոյի շրջանում (այժմ՝ Թուրքմենստանի Հանրապետութ-յան Բոլդումսազի էտրապ):

Ծառայել է Աֆղանստանում, որտեղ վի-րավորվել է։ Ըստ ընկերների պատմածի, նրան փրկելու համար ազգությամբ հայ զինվորի արյուն են փոխներարկել։

Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրս բերելուց հետո Նեպեսովը, ով նաև հայտնի էր «Բասմաչ» կամ «Թուրքմեն» մականուններով, ժամկետային ծառայություն էր անց-նում Հայաստանում, ապա՝ հայտնվում է Արցախում և որոշում է միանալ հայ ազա-տագրական պայքարին։

1991 թվականին Վոլոդյա Մաթևոսյանը ստեղծում է «Հայր Վահան» ջոկատը և մի-անգամից մեկնում Արցախ, որին էլ հենց սկզբից միանում է Կուրբանմիրատը։ Ջոկատի մեջ հայերից բացի եղել են եզդիներ, ռուսներ, ասորի, հույն և թուրքմեն։

1992 թվականի փետրվարին «Հայր Վահան» ջոկատը մարտական խնդիր ուներ՝ ազա-տել Քարվաճառի շրջանի Աղդաբան գյուղը, որից ադրբեջանցիները հարձակվում էին Մարտակերտի շրջանի վրա։

«Բասմաչը» հետախուզման է գնացել և իր կողմից ճշտված կոորդինատների շնորհիվ ջոկատի մարտիկները Արցախի Հանրապետության ապագա գեներալ-մայոր Ժորա Գասպարյանի հրամանատարության ներքո ոչնչացրել է թշնամու 6 տանկ և ազատել Աղդաբանը։

«Բասմաչը» զոհվել է 1992 թվականի դեկտեմբերի 13-ին մարտի ժամանակ։

Վոլոդյա Մաթևոսյանի պատմելով մարտական ընկերոջ դին որոշել էին ուղարկել Աշխաբադ։ Սակայն պատերազմի ժամանակ դժվար էր տեղափոխել այն Թուրքմենստան և զոհվելուց հետո նրան մարմինը 4 ամիս մնացել է դիարանում։ Հրահատ Մխիթարյանի պատմելով, Վազգեն Սարգսյանը սկզբից կասկածում էր՝ կարելի՞ է արդյոք մուսուլմանին հուղարկավորել քրիստոնեական «Եռաբլուրում»։ Սակայն հետո որոշում կայացվեց Արցախի թուրքմեն մարտիկին հողին հանձնել պատշաճ ձևով՝ Երևանի «Եռաբլուր» պանթեոնում։ Նա «Եռաբլուր» պանթեոնում հուղարկավորված միակ մուսուլմանն է։

Նեպեսովը հետմահու արժանացել է «Արիության համար» մեդալով (2009 հունվարի 24)։

Եվ ամեն տարի, դեկտեմբերի 13-ին նրա մարտական ընկերները գալիս են «Եռաբլուր» հիշատակի տուրք տալու այնտեղ հանգիստ գտած միակ մուսուլման ազատամարտիկին։

«Բասմաչը այստեղ ուրիշ հարազատներ չունի»,- ասում է Վոլոդյա Մաթևոսյանը։

Հայ ժողովուրդը միշտ անմար կպահի իր խորին երախտագիտությունը իր թուրքմեն որդու՝ Կուրբանմիրատին։


Սկզբնաղբյուր՝ Ռազմական արխիվ 1990-1994



15 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում