top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Նիկիական հանգանակը կամ «Նիկիո հավատի հանգանակ»-ը, Հայ առաքելա-կան եկեղեցու քրիստոնեական դավա-նանքի ամփոփումն է, որն ընդունվել է Նիկիայի Ա տիեզերական ժողովի ժամանակ: Ժողովը գումարվել է 325 թվականին Բյուզանդական կայսր Մեծն Կոստանդիանոսի (306-337 թթ.) հրամա-նով, Բութանիայի Նիկիա քաղաքում, մայիսի 20-ին: Ժողովին մասնակցել են Ընդհանրական եկեղեցու 318 հայրա-պետներ, այդ թվում Ալեքսանդրիայի պատրիարք Ալեքսանդր Ալեքսանդրացին, Աթանաս Ալեքսանդրացին (այդ ժամա-նակ դեռևս սարկավագ), Գրիգոր Լուսա-վորչի կրտսեր որդին՝ Արիստակեսը և եկեղեցու այլ նշանավոր եպիսկոպոսներ: Առաջին տիեզերական ժողովի հրավիրման շարժառիթն էր Ալեքսանդրիայի քահանա Արիոսի հերետիկոսական ուսմունքի քննությունը և դատապարտումը: Արիոսը քարոզում էր, թե Քրիստոս անսկիզբ չէ, այլ ստեղծվել է ժամանակներից առաջ, Հայր Աստծո ցանկությամբ, որպեսզի նրա միջոցով կատարվի արարչագործությունը: Միակ անծնունդը, հավիտենականը և անսկիզբը Հայր Աստվածն է: Ըստ Արիոսի՝ կա մեկ և միակ Աստված: Դա Հայր Աստվածն է: Մնացած ամեն ինչ, որ գոյություն ունի, իր էությամբ խորթ է Աստծուն և ունի մեկ այլ ինքնուրույն էություն: Որդին առաջացել է ոչ թե Հոր էությունից, այլ՝ ոչնչից: Կար ժամանակ, երբ Որդին չկար: Որդին թեև ստացել է Հայր Աստծո ողջ շնորհքը և որդեգրվել, սակայն անապական չէ ինչպես Հայրը, այլ այլայլելի, ինչպես արարածները: Նա ժխտում էր Հիսուսի հավասարությունը Հայր Աստծո հետ և չէր ընդունում Հիսուսի Աստված լինելը: Այլ խոսքով Որդին չի եղել, այլ առաջացել է, այսինքն արարած է: Նրա համար Հիսուսը պարզապես գերմարդկային մի արարած էր:

Հետաքրքիր պատմություն կա, թե Նիկողայոս Հայրապետը, որ ներկա էր Նիկիո սուրբ ժողովին, երբ Արիոսը ներկայացնում է իր հերետիկոսությունը և ուրանում Քրիստոսի աստվածությունը, Նիկողայոս Հայրապետը ապտակում է Արիոսին:

Հանգանակին հաջորդում է եկեղեցական նզովք, որը դատապարտում է հերետի-կոսական ուսմունքները։ Գրիգոր Լուսավորիչը Հանգանակին ավելացրել է փառա-բանություն, որը հաջորդում էր նզովքին։ Փառաբանական մասը Աստծու նկատմամբ երախտագիտության կարճ արտահայտությունն է։

Հանգանակի վերջին բառը՝ «Ամեն»-ը, Հայ Եկեղեցու պատարագում ասվում է Գրիգոր Լուսավորչի փառաբանությունից հետո։

17 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page