top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Ճարտարագետ-գյուտարար Հովհաննես Ադամյանը ծնվել է Բաքվում՝ խոշոր նավթարդյունաբերողի ընտանիքում: Դեռ աշակերտական նստարանից Հովհաննե-սի մեջ նկատելի էր պրպտելու և ուսում-նասիրելու ձգտումը: Ուսանելով Մյունխե-նի, Ցյուրիխի և Բեռլինի համալսարաննե-րում` նա մասնագիտանում է տեխնիկա-կան գիտությունների բնագավառում: Ո-րոշ ժամանակ անց Ադամյանը մեկնում է Փարիզ և դասախոսություններ լսում Սորբոնի համալսարանում: Ուսումնառությունից հետո նա սկսում է զբաղվել պատկերները հե-ռավորության վրա հաղորդելու խնդրով և սերտ կապեր է հաստատում եվրոպական մի շարք երկրների գիտական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների և նշանավոր գիտնականների հետ:

Գերմանիայում Ադամյանը սեփական միջոցներով ստեղծել էր լաբորատորիա և կա-տարել մի շարք գյուտեր (առաջին անգամ հիմնավորել էր էլեկտրականության միջոցով պատկերի հաղորդման ու վերարտադրման հնարավորությունը, իրագործել գունավոր պատկերը հաղորդալարերով 600 կմ հեռավորության վրա հաղորդելու առաջին փորձը): 1913 թ-ի վերջերին Ադամյանը տեղափոխվել է Ռուսաստան և մշտական բնակություն հաստատել Սանկտ Պետերբուրգում: Այստեղ նույնպես սեփական միջոցներով ստեղծել է լաբորատորիա և շարունակել գիտական փորձերը:

Հովհաննես Ադամյանը գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության գյուտա-րարն է. 1925 թ-ին Երևանի համալսարանում ստեղծված հատուկ լաբորատորիայում Ադամյանը պատրաստել և գործողության մեջ ցուցադրել է «Հեռատես» եռագույն պատ-կերման սարքը: Նրա մշակած եռագույն հեռուստատեսությունն առաջին անգամ կիրառ-վել է Լոնդոնում 1928 թ-ին:

1945–51 թթ-ին ԱՄՆ-ի Կոլումբիա (CBS) ռադիոընկերությունը Նյու Յորքում կատարել է փորձնական ցուցադրում, իսկ 1951–53 թթ-ին Ադամյանի համակարգն ընդունվել է որպես կայուն համակարգ և օգտագործվել գունավոր պատկերներ ցուցադրելու համար:

Ադամյանն օժտված էր արտակարգ ընդունակություններով և տիրապետում էր եվրո-պական մի քանի լեզուների: Տեխնիկական գիտություններին զուգընթաց նա ուսում-նասիրում էր նաև գեղանկարչություն և ճարտարապետություն, սիրում էր երաժշտութ-յուն, իսկ շախմատի նրա մշտական խաղընկերներն էին Սանկտ Պետերբուրգի հայտնի շախմատիստները: Փարիզում եղած ժամանակ նա հանդիպում է ունեցել աշխարհի չեմպիոն Խոսե Ռաուլ Կապաբլանկայի հետ: Ադամյանը նաև գեղեցիկ նկարել է. Բեռլինի սրճարաններից մեկում (ընկերների՝ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի և բանասեր Գարեգին Լևոնյանի հետ) Ադամյանը սեղանի մարմարե տախտակին գեղեցիկ ու նուրբ մի պատկեր է նկարել, որը հիացած սրճարանատերը ապակիով ծածկել ու պահպանել է:

Ադամյանի աճյունը 1970 թ-ին Սանկտ Պետերբուրգի հայկական գերեզմանատնից փո-խադրվել է Երևանի քաղաքային պանթեոն:

Հովհաննես Ադամյանի անունն է կրել Երևանի ռադիոէլեկտրակապի տեխնիկումը:

9 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page