Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,

Դերասան Պետրոս Ադամյանը ժամանակի հայ թատրո-նի առաջատարն էր և ամենախոշոր ողբերգակը:
Պետրոս Ադամյանն ուսանել է Ղալաթիայի Սբ. Փրկիչ կաթոլիկ եկեղեցու դպրոցում, մասնավոր սովորել է լա-տիներեն, իտալերեն և ֆրանսերեն: Դեռևս 16 տարե-կան՝ նա երկբառանոց մի դերով հանդես է եկել «Արե-վելյան թատրոնում»՝ Է. Վիկտորի «Գուլիելմոս աշխար-հակալ» պիեսի բեմադրության մեջ, և արժանացել խրախուսանքի: 1867 թ-ից արդեն նույն թատրոնի դե-րասան էր: 1870 թ-ից գործել է ռեժիսոր և դերասան Թոմաս Ֆասուլաճյանի, 1872–75 թթ-ին՝ Պետրոս Մա-ղաքյանի դերասանախմբերում: 1877–78 թթ-ին ռուս-թուրքական պատերազմի ժամանակ հանդես է եկել Միքայել Նալբանդյանի և Ռափայել Պատկանյանի ազատասիրական բանաստեղծություններով: 1879 թ-ին հրավիրվել է Թիֆլիս:
Թիֆլիսյան տարիները դարձակետային են եղել նրա ստեղծագործական կյանքում: Հաջողությամբ հանդես է եկել Ժադովի (Ալեքսանդր Օստրովսկու «Եկամտաբեր պաշ-տոն»), Չացկու (Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Կորրադոյի (Պաոլո Ջակոմետտի «Ոճրագործի ընտանիքը»), Միքայելի (Գաբրիել Սունդուկյանի «Էլի մեկ զոհ») և այլ դերակատարումներով: Հյուրախաղերով շրջագայել է Ախալցխայում, Ախալ-քալաքում, Ալեքսանդրապոլում, Շուշիում, Նոր Նախիջևանում: 1883–85 թթ-ին խաղացել է Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կիևում, Խարկովում, Բաքվում և այլուր, ձեռք բերել մեծ համբավ: Հայերեն, երբեմն նաև ֆրանսերեն է խաղացել Արբենինի (Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես»), Համլետի, Օթելլոյի (Վիլյամ Շեքսպիրի «Համլետ», «Օթելլո») և այլ դերեր:
Ռուսական մամուլն Ադամյանին համեմատել է իտալացի հռչակավոր դերասաններ Թո-մազո Սալվինիի և Էռնեստո Ռոսսիի հետ: 1887–88 թթ-ին կրկին շրջագայելով Մոսկ-վայում և Սանկտ Պետերբուրգում՝ վերադարձել է Կոստանդնուպոլիս, խաղացել Օթելլո, Կորրադո, Ուրիել (Կարլ Գուցկովի «Ուրիել Ակոստա»), Քին (Ալեքսանդր Դյումա-հոր «Քին»): Մեծ ողբերգակն Օթելլոյի կերպարը ներկայացրել է որպես զորեղ մտքի տեր մարդու և մեծ զորավարի, վեր հանել անսահման սիրող ու խաբված մարդու ողբեր-գությունը: Համլետի դերակատարումն Ադամյանի գլուխգործոցն է. նա կերտել է տա-ռապող մարդու, բռնակալության և կեղծիքի դեմ պայքարող անհատի կերպարը: Վերջին անգամ բեմ է բարձրացել 1889 թ-ին Կոստանդնուպոլսում:
Ադամյանն ունեցել է արվեստի ինքնատիպ լեզու, հրաշալի ձայն, դերասանական հղկված տեխնիկա: Հանդես է եկել նաև ասմունքով, գրել է բանաստեղծություններ, ստեղծել գեղանկարչական և գրաֆիկական գործեր: 1887 թ-ին Թիֆլիսում լույս է տեսել նրա «Շեքսպիր և յուր Համլետ ողբերգության աղբյուրն ու քննադատությունները» գիրքը: 1956 թ-ին Երևանում հրատարակվել է նրա «Երկերի» (բանաստեղծություններ, անտիպ բանաստեղծություններ, արձակ էջեր, քննադատություն, թարգմանություն) ժողովածուն: Մեծ դերասանն անջնջելի հետք է թողել հայ մշակույթի պատմության մեջ:
Ադամյանը մահացել է անբուժելի հիվանդությունից՝ նյութական ծանր կացության մեջ: Աճյունն ամփոփված է Կոստանդնուպոլսի Շիշլիի հայկական գերեզմանատանը:
Հալեպում գործում է «Ադամյան» թատերախումբը, Ադամյանի անունով է կոչվել Թբիլի-սիի հայկական թատրոնը: