• Ներսեհ

Գիտե՞ք, թե,,,


Պատմաբան, բյուզանդագետ, բանասեր Նիկողայոս Ադոնցի` հայոց հին և միջնադարյան պատմությանը, գրականությանը, Հայ առաքելական եկեղեցու և կրոնի պատմությանը նվիրված բազմաթիվ աշխատություններ հայագիտության մեծարժեք գործերից են:

Նիկողայոս Ադոնցը (իսկական ազգանունը՝ Տեր-Ավե-տիքյան) 1899 թ-ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների և պատմաբանա-սիրական ֆակուլտետները, աշակերտել է արևելագետ Նիկողայոս Մառին, հետևել Մյունխենի, Փարիզի, Օքս-ֆորդի և Վենետիկի համալսարանների բյուզանդագի-տության դասընթացներին: 

Ադոնցը 1916–17 թթ-ին մասնակցել է Մուշի, Էրզրումի և Վանի հնագիտական արշավա-խմբերի աշխատանքներին: 

Ադոնցը «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» (ռուսերեն՝ 1908 թ., անգլերեն՝ 1969 թ., հայերեն՝ 1987 թ.) կոթողային մենագրության մեջ մանրամասն նկարագրել է Հայաստանի պատմաաշխարհագրությունը, լուսաբանել նախարարական կարգն ու հողատիրության ինստիտուտները, շինականների իրավական և տնտեսական դրութ-յունը, Հայաստանի քաղաքական կացությունն ու այլ հարցեր: Հայ-հունական բանասի-րության կարևորագույն արժեքներից է նրա «Դիոնիսոս Թրակացին և հայ մեկնիչները» (ռուսերեն` 1915 թ., ֆրանսերեն` 1970 թ.) հետազոտությունը, որտեղ 30 ձեռագրերի բաղդատման հիման վրա հրատարակել է Դիոնիսոս Թրակացու քերականության հայերեն թարգմանությունը՝ կից հունարեն բնագրով:

Առանձնակի արժեք ունեն Ադոնցի բանասիրական հետազոտությունները՝ նվիրված Աստվածաշնչի հայերեն թարգմանությանը, Կորյունին, Փավստոս Բուզանդին, Եզնիկ Կողբացուն, Մովսես Խորենացուն, Մովսես Կաղանկատվացուն և ուրիշների: «Մաշտոցը և նրա աշակերտները ըստ օտար աղբյուրների» (1925 թ.) մենագրության մեջ Ադոնցը բացահայտել է հայոց գրերի պատմության հետ կապված որոշ առեղծվածներ: 1930-ական թվականների վերջին նրա ձեռնարկած «Հայ ժողովրդի պատմություն» ֆրանսե-րեն քառահատոր աշխատության միայն առաջին (հնագույն շրջան) հատորն է լույս տեսել (1946 թ., հայերեն՝ 1972 թ.): Ուշագրավ են Բրոքհաուզի և Էֆրոնի հանրա-գիտարաններում Հայաստանի մասին Ադոնցի հոդվածները:

Հայկական հարցի պատմությանը վերաբերող Ադոնցի անգլերեն հոդվածները հրատա-րակվել են 1918–20 թթ-ին, հայերեն` «Հայկական հարցի լուծման շուրջ» ընդհանուր խորագրով` 1989 թ-ին: Նա թողել է հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն գերմաներեն, անգ-լերեն 100-ից ավելի գիտական աշխատություններ:

Ադոնցը Պետրոգրադի և Բրյուսելի համալսարանների դոկտոր, պրոֆեսոր էր, 1931–42 թթ-ին՝ Բրյուսելի համալսարանի հայագիտության ամբիոնի հիմնադիր-վարիչը:

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now