top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Երուսաղեմի հայոց պատրիարք Մարտի-րոս մսրցին, իր ծերության օրերին, մեծ տագնապի միջով է անցել:

Վրացիները Եգիպտոսի սուլթան Աշրա-ֆի (1412-1438) հրամանով հայերի ձեռ-քից խլում են սուրբ Գողգոթան (այն վայ-րը որտեղ խաչեցին Հիսուս Քրիստոսին): Մարտիրոս պատրիարքը՝ չնայելով իր ծեր տարիքին, քանիցս գնում է Եգիպ-տոս, և հայոց իրավունքը վերահաստա-տելու համար ծախսում է իր ամբողջ ունեցվածքը, սակայն այդպես էլ նրան չի հաջողվում վրաց թագավորների հետ համաձայնության գալ: Ուստի Եգիպտոսի սուլթան Դահր Չախմախի հրամանով ձեռք է բերում Գողգոթայի հանդիպակաց վերնատան բաժինը, վերածում եկեղեցու և անվանում է այն Երկրորդ Գողգոթա՝ 1439 թվականին:

Երկրորդ Գողգոթա կոչվող հայոց վերնամատուռը գտնվում է սուրբ Հարության տաճարում, որտեղ ամեն օր կատարվում են ժամերգություններ:

Ամիսը երկու անգամ կիրակի օրերին Սրբոց Հակոբյանց Միաբանությունը թափորով մուտք է գործում սուրբ Հարության տաճար, և Քրիստոսի սուրբ Գերեզմանին եր-կրպագություն անելցուց հետո, հայոց Երկրորդ Գողգոթա վերնամատրան մեջ մատուց-վում է սուրբ պատարագ:

Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page