Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,

Ազգագրությունը գիտություն է ժողովուրդ-ների կենցաղի, սովորույթների, տեղա-շարժերի, էթնիկական յուրահատկություն-ների, պատմամշակութային առնչություն-ների մասին: Այն սերտորեն կապված է պատմության, հնագիտության, սոցիոլո-գիայի, լեզվաբանության, մարդաբանութ-յան, բնագիտության, աշխարհագրության, երաժշտության հետ:
Ազգագրական նյութեր պարունակում են Հին Եգիպտոսից, Ասորեստանից, Բաբելոնից, Հնդկաստանից, Չինաստանից և այլ երկրներից մեզ հասած բազմաթիվ հնագույն ձե-ռագիր աղբյուրները: Այդ առումով առավել ակնառու է Հին Հունաստանի գրականութ-յունը: Հերոդոտոսի, Քսենոփոնի, Ստրաբոնի և ուրիշների երկերում հանդիպում են նաև հայ ժողովրդին վերաբերող ազգագրական տեղեկություններ: Այդ գրական ավանդույթ-ները պահպանել ու զարգացրել են միջնադարի բյուզանդացի, պարսիկ և արաբ պատմիչներն ու աշխարհագիրները:
Աշխարհագրական մեծ հայտնագործությունների դարաշրջանում (XV– XVI դարեր) որո-շակի հետաքրքրություն է առաջացել ժողովուրդների կենսակերպի նկատմամբ, սակայն ազգագրությունը՝ որպես գիտություն, ձևավորվել է XIX դարի կեսերին, երբ տարբեր երկրներում ստեղծվել են ազգագրական հաստատություններ և ընկերություններ, հրատարակվել հատուկ հանդեսներ:
Հայ ժողովրդին վերաբերող ազգագրական արժեքավոր տեղեկություններ են պարու-նակում Աստվածաշունչը և, հատկապես, միջնադի հայ մատենագիրների երկերը: Ազգա-գրական ուշագրավ նյութեր կան Հայաստան այցելած միջնադարի արաբ մատենագիր-ների և եվրոպացի ճանապարհորդների աշխատություններում: Արժեքավոր տվյալներ կան վիմական արձանագրությունների, ժամանակագրությունների, մանրանկարչության, գրականության մեջ, հնագիտական նյութերում և այլ աղբյուրներում:
XIX դարի 1-ին կեսից Մինաս Բժշկյանը, Ղուկաս Ինճիճյանը, Մեսրոպ Թաղիադյանը, Խաչատուր Աբովյանը, Ղևոնդ Ալիշանը, Մկրտիչ Էմինը և ուրիշներ գրառել և ի մի են բերել պատմական գրականության մեջ ազգագրության վերաբերյալ հիշատակություն-ները, նաև ժամանակի հայ բնակչության կյանքին ու կենցաղին վերաբերող նյութերը: XIX դարի 2-րդ կեսին ազգագրական նյութեր են տպագրվել հայ մշակույթի կենտ-րոններում (Թիֆլիս, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կոստանդնուպոլիս և այլն) հրա-տարակվող մի շարք պարբերականներում: 1860-ական թվականներից ազգագրական գիտական գործունեություն է ծավալել Գարեգին Սրվանձտյանը: Նրա աշխատանքների հիման վրա Գրիգոր Խալաթյանցը 1887 թ-ին Մոսկվայում հրատարակել է «Ծրագիր հայ ազգագրության և ազգային իրավաբանական սովորությունների» աշխատությունը` առաջին «Ազգային հարցարանը»: Ազգագրագետ Երվանդ Լալայանը հավաքել և հրա-տարակել է բազմաթիվ բանահյուսական նյութեր հայ առաջին ազգագրական պար-բերականում՝ «Ազգագրական հանդեսում» (1895–1916 թթ.), որտեղ տպագրվել են նաև արժեքավոր ուսումնասիրություններ Հայաստանի մի շարք նահանգների ու գավառների (Ջավախք, Վասպուրական, Գողթն, Արցախ և այլն) վերաբերյալ:
Բազմաթիվ նյութեր են տպագրվել նաև Մկրտիչ Էմինի կտակած գումարով հրատա-րակված «Էմինյան ազգագրական ժողովածուում» (9 գիրք, 1901–13 թթ.): XIX դարի վերջին հետզհետե տարանջատվել են բանահյուսությունն ու ազգագրությունը՝ վերած-վելով գիտության առանձին բնագավառների: 1920-ական թվականներից արգասավոր գործունեություն են ծավալել ազգագրագետներ Խաչիկ Սամուելյանը, Ստեփան և Սրբուհի Լիսիցյանները, Վարդ Բդոյանը, Կարո Մելիք-Փաշայանը, Էմմա Կարապետյանը, Վարդան Թեմուրճյանը, Դերենիկ Վարդումյանը, Ասյա Օդաբաշյանը և ուրիշներ: Արժեքավոր են նաև սփուռքահայ գիտնականներ Վարդան Հացունու, Արշակ Ալպո-յաճյանի, Սերգեյ Հարությունովի և ուրիշների ներդրումները: