Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,

«Ազդարար»-ը հայերեն առաջին պարբերականն է: Հրատարակել է Հարություն Շմավոնյանը Հնդկաս-տանի Մադրաս քաղաքում 1794–96 թթ-ին: Հարություն Շմավոնյանը «Ազդարար»-ը խմբագրել և իր հիմնած տպարանում տպագրել է գրաբարով, մասամբ՝ հնդկահայ և Նոր Ջուղայի բարբառներով: Լույս է տեսել ամսագրի 18 համար: Ի տարբերություն եվրոպական առաջին պարբերականների, որոնք առևտրական տեղեկատուի դեր էին կատարում, «Ազդարար»-ը գիտաճանաչողական, պատմագիտա-կան, գրական, հասարակական հանդես էր և ար-տացոլել է հնդկահայ կյանքը, անդրադարձել հայ ժողովրդի լուսավորության, ազգային ինքնագիտակ-ցության, ազատագրության խնդիրներին: Տպագրել է նաև բարոյախրատական բովանդակությամբ բանա-ստեղծություններ, առակներ, զրույցներ, պատմվածքներ, դաստիարակչական հոդ-վածներ, իրազեկել Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

Ամսագիրը գաղութահայերին հորդորել է վերադառ-նալ հայրենիք: «Ազդարար»-ի առանձին համարներ տպագրվել են պատկերազարդ, կարմրագույն տառե-րով:
Երևանի Մամուլի շենքի առջև կանգնեցվել է Հարութ-յուն Շմավոնյանի կիսանդրին՝ ի հիշատակ և ի երախ-տագիտություն հայերեն առաջին պարբերականի խմբագրի:
213 տարի անց՝ 2008 թվականին, Հնդկաստանի Կալ-կաթա քաղաքում վերսկսվել է հայերեն առաջին պար-բերականի տպագրությունը: Գլխավոր խմբագիրը Մարտիկ Սարգսյանն է:
2019 թվականին հայ պարբերական մամուլի առաջ-նեկ՝ «Ազդարար»-ի 225-ամյակի, ինչպես նաեւ 2019 թվականը Ամենայն Հայոց Կաթո-ղիկոս Գարեգին Երկրորդի կողմից «Ընտանիքի տարի» և Մեծի Տանն Կիլիկիո Կաթո-ղիկոս Արամ Առաջինի կողմից «Հայ մամուլի տարի» հռչակելու առթիվ, Հայաստանի ազգային գրադարանի նախագահական դահլիճում տեղի ունեցավ երկօրյա գիտաժողով: Հայ մամուլին նվիրված զեկուցումներով հանդես եկան 40 գիտաշխատողներ՝ Հայաս-տանի, Արցախի և Սփյուռքի տարբեր գիտակրթական և մշակութային հաստատութ-յուններից: Գիտաժողովին զուգահեռ թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում ներկայացվեցին առաջին պարբերականին՝ «Ազդարար»-ին նվիրված նյութեր, մամուլի հրապարակումներ: