Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,

Ազոտը, որպես օդի հիմնական բաղադ-րիչ, հայտնաբերել է անգլիացի քիմիկոս Դ. Ռեզերֆորդը 1772 թ-ին: Այդ ժամա-նակ արդեն հայտնի էր, որ ածխածին պարունակող նյութերն այրելիս ստաց-վում է այրմանը չնպաստող գազ: Ռե-զերֆորդն օդ պարունակող փակ անո-թում այրեց «ածխածնային» միացութ-յունը. անջատված ածխաթթվական գա-զը կլանեց ալկալու լուծույթով և փակ անոթում տեղավորեց մի մուկ, որն անմիջապես սատկեց: Նա դրանով ցույց տվեց, որ անոթում մնացած գազը չի նպաստում այրմանն ու չի մասնակցում շնչառությանը, և այն անվանեց հեղձուցիչ օդ: Ռեզերֆորդից անկախ՝ այդ նոր գազը հայտնաբերել էին Հ. Կավենդիշն ու Ջ. Փրիսթլին Մեծ Բրիտանիայում, Կ. Շելեն՝ Շվեդիայում, Ա. Լավուազիեն՝ Ֆրանսիայում: Լավուազիեի առաջարկով այդ գազը հունարեն անվանվեց ազոտե, որ նշանակում է անկենդան: Վաղուց ի վեր ազոտի բնական միացությունները՝ բորակները (սելիտրա), մարդիկ օգտագործում էին դաշտերը պարարտացնելու համար: Այստեղից էլ առաջացել է ազոտի լատիներեն նիտրոգենիում անվանումը, որի հայերեն համարժեքն է բորակածինը: