Search
  • Ներսեհ

Գիտե՞ք, թե,,,


Արտաքին միջավայրի տարբեր ազդակ-ների ներգործության հանդեպ որոշ մար-դիկ շատ զգայուն են: Նման դեպքերում մենք գործ ունենք ալերգիայի հետ: Ալեր-գիա առաջացնող նյութերը` ալերգածին-ները (լատիներեն` ալերգեններ), բնույ-թով և ազդեցության տեսակով խիստ տարբեր են: Լինում` են կենսաալերգա-ծիններ, դեղային, կենցաղային, ծաղկափոշու, սննդային, արդյունաբերական, ֆիզիկա-կան բնույթի ալերգածիններ: Օրգանիզմն ալերգածիններին հակազդում է որպես հի-վանդության հարուցչի: 

Ոմանք չեն հանդուրժում սննդի որոշակի տեսակները, ուրիշները` որոշ բույսեր, փոշին կամ կենդանիների բուրդը, հակաբիոտիկները և այլ դեղամիջոցներ, սինթետիկ լվացա-միջոցները և այլն: Ալերգիայի որոշ ձևեր հանգեցնում են լուրջ հիվանդությունների առա-ջացման: Օրինակ` հեղձուկի որոշ ձևեր ալերգիական ծագում ունեն: Ալերգիան մաշ-կային հիվանդությունների հաճախակի պատճառներից է: Այդ դեպքերում մաշկը դառ-նում է չափից ավելի չոր, ճաքճքում է, առաջանում են ցաներ ու սաստիկ քոր: Էկզեմա ալերգիական մաշկային հիվանդությունից խիստ տուժում են փոքր երեխաները. ախտա-հարվում են նրանց արմունկների ներսային մակերեսները և ծնկափոսերը: Խոտատենդը նույնպես ալերգիայի դրսևորումներից է. դրա նոպայի ժամանակ նկատվում է հարբուխ (ինչպես մրսածության ժամանակ), արցունքահոսություն, և նույնիսկ կարող է սկսվել հեղձուկի նոպա: Սովորաբար այդ ախտանշաններն ի հայտ են գալիս ամռանը և գար-նանը (այդ շրջանում տեղի է ունենում բույսերի զանգվածային ծաղկում):

Ներկայումս կան բազմաթիվ հատուկ դեղանյութեր, որոնք նվազեցնում են օրգանիզմի գերզգայունությունը ծաղկափոշու հանդեպ:

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now