Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,

Հիպնոս անունն առաջացել է Հին Հու-նաստանի դիցարանի քնի աստված Հիպ-նոսի անունից։ Սակայն հիպնոսացված մարդու վիճակը միայն արտաքնապես է քնի նման։ Երբ մարդուն հասցնում են հիպնոսացված վիճակի, նա շարունակում է լսել հիպնոսացնողին և ենթարկվել նրա ներշնչումներին։ Նրանց միջև պահպան-վում է հատուկ տեսակի կապ, որի շնոր-հիվ հիպնոսացողը հիպնոսացվածին կա-րող է ներշնչումներ կատարել և մղել տարբեր գործողությունների, նրա մեջ կարող է տարբեր հոգեվիճակներ ստեղծել։ Հիպնոսացնելով և համապատասխան ներշնչումներ կատարելով կարելի է ուժեղացնել կամ թուլացնել մարդու հիշողությունն ու մյուս իմացական ընդունակությունները։ Եթե հիպնոսացվածն իսկապես քնած լինի, ապա այլևս չի պատասխանի հոգեբանի ազդեցություններին։
Հիպնոսը և ներշնչումը ներկայումս օգտագործվում են ինչպես բուժման նպատակներով, այնպես էլ որպես հետազոտության մեթոդ։ Հիպնոսը կարող է ներշնչման ահռելի ուժ ունենալ։
Դեռևս 19-րդ դարում Ռուսաստանում այսպիսի փորձ են կատարել. մահվան դատա-պարտված հանցագործին հայտնում են, որ նա մահապատժի է ենթարկվելու՝ զարկե-րակը կտրելու միջոցով։ Ապա նրան բերում են մահապատժի վայրը և գործիքները ցույց տալով կապում են աչքերը։ Այնուհետև ձևացնում են, թե կտրեցին զարկերակը, իսկ մերկ թևին գոլ ջուր են լցնում «արյունը հոսեց»։ Մի քանի րոպե անց սկսվում է հոգեվարքը, և հանցագործը մահանում է։ Դիահերձումը ցույց է տալիս որ մահը վրա է հասնում սրտի կաթվածից։ Ներշնչումը սպանեց մարդուն։ Նման երևույթ կարողանում են առաջ բերել նաև աֆրիկյան ցեղերի շամանները։ Ներշնչման ուժի մասին վկայող բազմաթիվ փորձեր է նկարագրում ամերիկացի բժիշկ և ճանապարհորդ Հարրի Ռայլը իր «Կախարդության վկան» գրքում։