top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Ալեքսանդր Նևսկին ռուս զորավար էր, պետա-կան գործիչ. եղել է Նովգորոդի իշխան (1236-50 թթ.) և Վլադիմիրի մեծ իշխան (1252–63 թթ.):

19-ամյա Ալեքսանդրը՝ Յարոսլավ իշխանի որ-դին, նովգորոդյան փոքրաթիվ զորքով 1240 թ-ի հուլիսի 15-ին հարձակվել է շվեդական ճամբա-րի վրա՝ Նևայի գետաբերանում, և ջախջախել ու փախուստի մատնել նրանց: Այդ հաղթանա-կի համար Ալեքսանդրին տրվել է Նևսկի պատ-վանունը: 1242 թ-ի ապրիլի 5-ի վճռական մար-տում ռուսական բանակը՝ Ալեքսանդր Նևսկու գլխավորությամբ, Չուդ լճի սառույցի վրա ջախ-ջախել է գերմանական խաչակիր ասպետնե-րին: Ճակատամարտը հայտնի է Սառցաջարդ անունով:

Ալեքսանդր Նևսկին միավորել է Ռուսիայի հյու-սիսարևելյան և հյուսիս-արևմտյան հողերը, կոտրել բոյարների դիմադրությունը, ամրա-պնդել կենտրոնական իշխանությունը: Շրջահայաց քաղաքականությամբ կանխել է Ռուսիայի դեմ մոնղոլ-թաթարների արշավանքները: Մահացել է Ոսկե Հորդայի մայրա-քաղաք Սարայ-Բաթուից վերադառնալիս:

Ի պատիվ Ալեքսանդր Նևսկու՝ Ռուսաստանում 1725 թ-ին սահմանվել է շքանշան, իսկ 1942 թ-ի հուլիսի 29-ին՝ «Ալեքսանդր Նևսկի» խորհրդային զինվորական շքանշանը:        

1547 թ-ին Ալեքսանդր Նևսկին կարգվել է Ռուս ուղղափառ եկեղեցու սրբերի դասը: Նրա անունով կառուցվել են եկեղեցիներ, ստեղծվել է նրա սրբապատկերը:

18 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page