Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,

Խմբավար, մանկավարժ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդա-կան արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր Թա-թուլ Ալթունյանը Հայաստանի պետական երգչախմբի և Հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլի հիմնադիրն է, հայ խմբերգային արվեստի լավագույն ներկայացուցիչներից:
Երևան է եկել 1915 թ-ի գաղթի ժամանակ: 1928 թ-ին ավարտել է Երևանի, 1934 թ-ին՝ Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) կոնսերվատորիաները: 1934 թ-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում: Ալթուն-յանը 1935–49 թթ-ին, տարբեր տարիների, ղեկավարել է Երևանի կոնսերվատորիայի, Հայաստանի պետական երգչախմբերը, 1938–1970 թթ-ին՝ նաև Հայկական ժողովըրդական երգի-պարի անսամբ-լը (1974 թ-ին կոչվել է Թաթուլ Ալթունյանի անունով), 1958–73 թթ-ին եղել է Հայաստանի երգչախմբային ընկերության նախագահը, 1966–69 թթ-ին միաժամանակ ղեկավարել է ընկերության երգչախումբը: Ալթունյանի ղեկավարությամբ ինքնատիպ մեկնաբանութ-յամբ են հնչել Կոմիտասի «Գարուն», «Կալի երգը», «Սոնա յար», «Լո, լո», «Անձրևն եկավ», «Քաղհան», Քրիստափոր Կարա-Մուրզայի «Գացեք, տեսեք», «Զինչ ու զինչ», Սպիրիդոն Մելիքյանի «Թխկոնդա», «Պիլիբի» երգերը, հայկական ժողովրդական երգերի բազմաթիվ մշակումներ, հայկական, ռուսական, արևմտաեվրոպական խմբերգային ստեղծագործություններ:
Երգի-պարի անսամբլի համար Ալթունյանի մշակած ստեղծագործություններն աչքի են ընկնում բեմական ինքնատիպ ոճով. հիշարժան են Կոմիտասի, Ս. Մելիքյանի և իր ձայ-նագրած ժողովրդական երգերը («Հոյ, իմ Նազանի յարը», «Նուբար, Նուբար», «Հոպի-նա», «Խամբաջի», «Քա, դե եսիմ», «Յաման յար» և այլն): Հեղինակ է նաև «Սևանի», «Նազելի», «Նազպար», «Արտաշատի» և այլ պարեղանակների: Ալթունյանը եղել է հայ-կական գաղթավայրերում և նպաստել տեղի ինքնագործ խմբերի կատարողական վար-պետության բարձրացմանը:
Ալթունյանի անունով են կոչվել Կահիրեի, Բուենոս Այրեսի և հայկական այլ անսամբլներ: