top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Ալժիրը Աֆրիկա մայրցամաքի մեծությամբ երկ-րորդ երկիրն է: Զբաղեցնում է Միջերկրական ծո-վից (հյուսիսում) մինչև Սահարայի վիթխարի հրաշեկ անապատի բուն կենտրոնը (հարավում) ընկած տարածքը: Ծովափը բարձր է, ժայռոտ: Հյուսիսային Ալժիրի լեռնալանջերը, բլուրներն ու հովիտները ծածկված են խաղողի այգիներով ու մրգատու ծառերով. այստեղ մշակում են նարինջ, կիտրոն, ձիթապտուղ, թուզ: Դաշտերում աճեց-նում են հացահատիկային բույսեր, ինչպես նաև կարտոֆիլ և այլ բանջարեղեն: Անտառները հազվադեպ են. պահպանվել են միայն լեռներում: Դեռևս հարյուր տարի առաջ Ալժիրի հյուսիսային շրջաններում արածում էին այծեղ-ջյուրները և վիթերը, ազատ շրջում էին ջայլամներն ու նույնիսկ առյուծները: Այժմ նրանք գրեթե ոչնչացված են: Անտառածածկ լեռներում, գետամերձ մացառուտներում հանդի-պում են վայրի խոզեր, աղվեսներ ու ճագարներ, քարքարոտ վայրերում՝ թունավոր օձեր: Ատլասի լեռներից հարավ սկսվում են անծայրածիր բլրավետ տափաստանները, որոնց այս ու այն կողմից հատում են ուեդները (ժամանակավոր հոսքերի չոր հուները): Տա-փաստանային բուսականությամբ ծածկված լանջերին արածում են ոչխարների ու այ-ծերի մեծ հոտեր: Ավելի հարավ տափաստաններին փոխարինում է քարքարոտ, ապա՝ ավազային Սա-հարա անապատը: Այստեղ մարդիկ ապրում են միայն օազիսներում՝ այն վայրերում, որ-տեղ ավազների տակից բխում է կենարար ջուրը, աճում են արմավենիները, որոնք մար-դուն պաշտպանում են խիստ շոգից ու ավազամրրիկներից: Եվ միայն քոչվոր բեդվին-ներն են իրենց ուղտերով թափառական կյանք վարում այդ ավազուտներում: Բայց Սահարան այսօր ապրում է նոր կյանքով: Անապատներում կառուցվում են ճա-նապարհներ, բնակավայրեր: Մարդիկ ավազների տակ հայտնաբերել են Ալժիրի հիմնա-կան հարստությունները՝ նավթն ու գազը: Դրանք արդյունահանվում են և խոր հորատ-անցքերով ու խողովակաշարերով մղվում Միջերկրական ծովին մոտ գտնվող գործա-րանները, իսկ ստորջրյա խողովակաշարերով՝ Միջերկրական ծովով՝ դեպի Եվրոպա: Հայտնաբերվել և արդյունահանվում են նաև երկաթ, պղինձ, կապար, ցինկ, սնդիկ, ֆոսֆորիտներ: Զարգացած են մետաղամշակման, նավթավերամշակման, քիմիական, ցեմենտի արտադրության, սննդի, տեքստիլ արդյունաբերության ճյուղերը: Տնտեսական մեծ նշանակություն ունեն խցանակաղնին (խցանի հումքի քանակով աշխարհում գրա-վում է երրորդ տեղը) և փետրախոտը (առաջին տեղն աշխարհում), որից պատրաստում են լավագույն տեսակի թուղթ, թաղանթանյութ, հյուսկեն իրեր: Ալժիրն արտահանում է նավթ, հեղուկ գազ, գինի, ցիտրուսներ, երկաթի հանքաքար, խցան և այլն: Ներմուծում է մեքենաներ ու սարքավորումներ, սննդամթերք և այլ ապրանքներ: Ալժիրը 130 տարի եղել է ֆրանսիական գաղութ, և միայն 1962 թ-ի սեպտեմբերի 25-ին է հռչակվել Ալժիրի անկախությունը: Երկրի բնակիչներն արաբները (81,5%) և բերբերներն (17,9%) են: Բերբերներն ապրում են լեռներում ու Սահարայի օազիսներում և պահել են իրենց լեզուն՝ բերբերերենը: Մնացած բնակչությունը հիմնականում խոսում է արաբերենի ալժիրյան բարբառով: Ծովափնյա քաղաքներն ու բնակավայրերը թաղված են արմավենիների և ծաղկավետ թփուտների մեջ: Դրանցից շատերը կառուցված են հին հռոմեական, իսպանական ու թուրքական երբեմնի բնակավայրերի տեղերում: Միջերկրականի ափերին ու նրանից ոչ հեռու գտնվում են խոշոր քաղաքներ Ալժիրը, Օրանը, Աննաբան, Թլեմսենը, Սեթիֆը, Կոնստանտինան: Ալժիրցիների ապրելակերպում և մշակույթի մեջ յուրօրինակ կերպով զուգակցվում են ավանդույթներն ու արդիականությունը: Քոչվորների (ինչպես արաբ, այնպես էլ բերբեր) կացարանները սև բրդե կտորով ծածկված չադր-վրաններն են, ինչպես Հյուսիսային Աֆրիկայի մյուս քոչվորներինը: Քաղաքային բնակարանները կառուցվում են քարից, աղյուսից կամ կավից: Պատուհաններն ու դռները նայում են ներքին բակին, որը շրջափակված է բարձր պատերով: Բակերում աճում են մրգատու ծառեր ու ծաղիկներ: Քաղաքային նոր տները հիմնականում բազմահարկ են: Գյուղաբնակները կրում են ազգային տարազ: Կանայք գլխածածկ են, հագնում են լայն տաբատ ու վերնաշապիկ: Տղամարդիկ հաճախ ազգային հագուստը զուգակցում են եվրոպականի հետ: Քաղաքներում տղամարդկանց մեծ մասը կրում է եվրոպական հագուստ: Մեծահասակները երբեմն դնում են կարմիր ֆես (թասակ): Քաղաքաբնակ կանայք մեծ մասամբ կրում են սպիտակ ծածկոց և գլխաշոր: Ալժիրցիների ամենասիրած ըմպելիքները սուրճն ու թեյն են:

11 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում