top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Ալիխանյան եղբայրները դպրոցն ավար-տելուց հետո ուսումը շարունակելու հա-մար մեկնել են Սանկտ Պետերբուրգ: 

Ավագ եղբայրը՝ Աբրահամը, ընդունվել է պոլիտեխնիկական ինստիտուտ, կըրտ-սերը՝ Արտեմը՝ համալսարան: Ապրուս-տի միջոցներ հայթայթելու համար երի-տասարդները հարկադրված էին ուսման ընթացքում նաև աշխատել:

Բուհն ավարտելուց հետո եղբայրներն սկսեցին զբաղվել բյուրեղների ռենտգենակա-ռուցվածքային ուսումնասիրությամբ, հետազոտել ատոմի միջուկն ու ճառագայթաակ-տիվությունը:

Այն ժամանակ աշխարհի մի շարք ֆիզիկոսներ պնդում էին, թե ատոմը կազմող որոշ տարրական մասնիկներ չեն ենթարկվում ֆիզիկայի հայտնի օրենքներին: Եղբայրները փորձով ապացուցեցին, որ  դա այդպես չէ. տարրական մասնիկների փոխազդեցության ժամանակ ֆիզիկայի հայտնի օրենքները խստորեն պահպանվում են: Տարրական մասնիկներն ավելի մանրազնին ուսումնասիրելու համար նրանք ձեռնամուխ եղան Արեգակից, աստղերից ու Տիեզերքի այլ մասերից մեզ հասնող տարրական մասնիկներից կազմված ճառագայթների հետազոտմանը, և այդ նպատակով 1942 թ-ի ամռանը Արա-գած լեռան վրա հիմնադրեցին տիեզերական ճառագայթների՝ ԽՍՀՄ-ում առաջին բարձրլեռնային կայանը: Այստեղ` տիեզերական ճառագայթներում նրանք աշխարհում առաջինը հայտնաբերեցին նոր, անհայտ տարրական մասնիկներ և մեծ էներգիա ունեցող պրոտոններ: Այս հայտնագործությունը շատ կարևոր նշանակություն ունեցավ տիեզերական ճառագայթների գաղտնիքները բացահայտելու համար: Այդ աշխատանք-ները շարունակվեցին 1943 թ-ին Արտեմ Ալիխանյանի գլխավորությամբ հիմնադրված Երևանի ֆիզիկայի ինստիտուտում, որը նա ղեկավարեց 30 տարի անընդմեջ:

XX դարի 30-ական թվականներին աշխարհի խոշորագույն տերություններում (ԱՄՆ, Գերմանիա) հետազոտություններ էին ծավալվել միջուկում թաքնված էներգիայի հիման վրա զենք ստեղծելու ուղղությամբ: Երբ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազ-մը, խորհրդային գիտնականների առջև  նույնպես  համանման խնդիր դրվեց: Այդ խըն-դիրը լուծելու նպատակով 1942 թ-ի վերջին Աբրահամ Ալիխանովը մեկնել է Մոսկվա ու ֆիզիկոս Ի. Կուրչատովի և այլ գիտնականների հետ մասնակցել խորհրդային միջու-կային զենքի ստեղծման աշխատանքներին: Շուտով այդ աշխատանքները պսակվեցին հաջողությամբ:

1945 թ-ին Աբրահամ Ալիխանովը Մոսկվայում հիմնադրել և երկար տարիներ գլխավորել է Տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտը, որը դարձավ գիտության համաշխարհային կենտրոններից մեկը: Նրա անմիջական ղեկավարությամբ այստեղ նախագծվել ու կառուցվել է ԽՍՀՄ-ում իր տեսակի մեջ առաջին միջուկային ռեակտորը` ծանրջրային դանդաղեցուցիչով:

Ատոմի միջուկի գաղտնիքները բացահայտելու համար ֆիզիկոսներն այն ռմբակոծում են մեծ էներգիա ունեցող տարրական մասնիկներով: Այդպիսի էներգիա ունեցող մասնիկ-ներ ստանալու համար ստեղծվեցին արագացուցիչներ, որտեղ տարրական մասնիկների շարժումն արագացվում է, և դրանք ձեռք են բերում մեծ էներգիա: ԽՍՀՄ-ում կոշտ կիզակետումով պրոտոնային առաջին արագացուցիչն ստեղծվեց Աբրահամ Ալիխանովի ղեկավարությամբ Մոսկվայում, իսկ ժամանակի ամենահզոր էլեկտրոնային արագացու-ցիչը՝ Արտեմ Ալիխանյանի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ՝ Երևանում: Մեծ էներգիայով տարրական մասնիկների ուսումնասիրության համար Արտեմ Ալիխանյանն ստեղծեց նաև բազմաթիվ սարքեր: 

Աբրահամ Ալիխանովը ԽՍՀՄ և ՀԽՍՀ գիտությունների ակադեմիաների ակադեմիկոս էր, ԽՍՀՄ Պետական մրցանակի եռակի դափնեկիր, Սոցիալիստական աշխատանքի հերոս: Իսկ Արտեմ Ալիխանյանը Հայաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմկոս էր, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ,  Լենինյան մրցանակի  և ԽՍՀՄ Պետական մրցանակի կրկնակի դափնեկիր:

10 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում