top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Գրող, պատմաբան, բանաստեղծ, աշխարհագետ, բանահավաք, թարգմանիչ Ղևոնդ Ալիշանն առա-ջին բանահավաք-ուսումնասիրողներից է. մեծա-պես նպաստել է հայագիտության զարգացմանը: Հայ գրականության մեջ ռոմանտիկական ուղ-ղության սկզբնավորողներից է:

Ղևոնդ Ալիշանը (իսկական անուն-ազգանունը՝ Քերովբե Ալիշանյան) սովորել է ծննդավայրի Վ. Չալըխյանի վարժարանում, 1832–41 թթ-ին՝ Վե-նետիկի Մխիթարյանների դպրոցում, 1838 թ-ից՝ միաբանության անդամ: 16 տարեկանում, եկեղե-ցական կանոնակարգի համաձայն, անվանափոխ-վել է` Ղևոնդ Ալիշան: 1841 թ-ից (ընդհատում-ներով) դասավանդել է Վենետիկի Ռափայելյան, Փարիզի Մուրատյան վարժարաններում, 1848 թ-ից եղել է Ռափայելյան վարժարանի տեսուչը, 1849–51 թթ-ին՝ «Բազմավեպ» պարբերականի խմբագիրը: 1870 թ-ից կատարել է միաբանության աթոռակալի պար-տականությունները: 

1832 թ-ից Ալիշանը մշտապես ապրել է Սբ. Ղազար կղզում: Երբեք չլինելով Հայաս-տանում՝ նա ծրագրել էր առանձին հատորներ նվիրել Հայաստանի բոլոր` 15 նա-հանգներին ու Կիլիկիային, սակայն հասցրել է գրել միայն «Շիրակ» (1881 թ.), «Սիսուան» (1885 թ.), «Այրարատ» (1890 թ.), «Սիսական» (1893 թ.) մեծածավալ աշխա-տությունները, որոնք հարուստ նյութ են պարունակում այդ նահանգների աշխարհա-գրության, տեղագրության, բուսական ու կենդանական աշխարհների, հանքային հա-րստությունների, պատմական անցյալի, հնությունների, ազգագրության և այլ հարցերի մասին: «Հայբուսակ կամ հայկական բուսաբառություն» (1895 թ.) գրքում նկարագրել է Հայաստանում աճող շուրջ 3400 բույս ու ծաղկատեսակ (150-ից ավելի նկարներով), անդրադարձել դրանց բուժական հատկություններին:

Ալիշանն առաջիններից է, որ գրել է աշխարհաբար բանաստեղծություններ՝ «Հրազ-դան», «Մասիսու սարեր», «Հայոց աշխարհիկ», «Պըլպուլըն Ավարայրի», «Շուշանն Շա-վարշանա», որոնք նրա պոեզիայի բարձրակետն են: Ալիշանը հայ բանարվեստի առաջին գնահատողներից և բանահավաք-ուսումնասիրողներից է («Հայոց երգք ռամկականք», 1852 թ.):

Նա «Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց» (1895 թ.) երկում ներկայացրել է հայկական հեթանոսական կրոնը, աստվածություններն ու հավատալիքները:

Ալիշանի ավելի քան կեսդարյա գիտական գործունեության ամփոփումն է «Հայապա-տումը» (1901 թ.): Երկի առաջին մասը՝ «Պատմիչք Հայոց»-ը նվիրված է հայ պատ-մագրության պատմությանը, երկրորդը՝ «Պատմությունք Հայոց»-ը, տարբեր պատմիչ-ների երկերից ընտրված և դեպքերի ժամանակագրական կարգով խմբավորված 400 հոդվածներով ներկայացնում է վաղնջական շրջանից մինչև XVII դարի Հայոց պատ-մությունը:

Ալիշանը մեծապես նպաստել է նաև մի շարք հայ պատմիչների գործերի գիտական հրատարակմանը, իր գիտական հսկայական ժառանգությամբ (ավելի քան 45 հատոր)` հայրենական գիտության զարգացմանը:

Ալիշանը տիրապետել է բազմաթիվ լեզուների. թարգմանել է Ջորջ Բայրոնի, Ֆրիդրիխ Շիլլերի, Հենրի Լոնգֆելլոյի և ուրիշների գործերից: Նա ընտրվել է Վենետիկի ակա-դեմիայի, Իտալիայի Ասիական, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի հնագիտական ընկե-րությունների անդամ, Ենայի փիլիսոփայական ակադեմիայի պատվավոր անդամ և դոկ-տոր, արժանացել  ֆրանսիական ակադեմիայի Պատվո լեգեոնի շքանշանի: 

Ալիշանը նամակագրական սերտ կապեր է ունեցել հայ և եվրոպացի մի շարք անվանի գիտնականների հետ. նամակները տպագրվել են («Նամակներ», 1969 թ.): 

2020 թ.-ին լրանում եմ Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակը:

8 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page