Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,

Լավաշը՝ հայկական հացը, Հայաստանի ազգային հարստություններից է: Հայաս-տանում լավաշը հայտնի է մ.թ.ա առա-ջին հազարամյակից: Արտաշատ քաղա-քի պեղումների ժամանակ հայտնաբեր-վել է այդ ժամանակաշրջանի գետնա-փոր թոնիրը, որը համարվում է հայկա-կան խոհանոցի 1-ին գործիքը:
«Լավաշ» բառի հիմքում ընկած է պատ-րաստման եղանակը. խմորի գունդը գրտնակում, լավ բացում են, ապա ձեռքի հմուտ շարժումներով մի ձեռքից նետում մյուսին՝ լավ քաշելով-բացելով խմորը: Այստեղից էլ լավքաշ-լավաշ անունը (լավ քաշած): Նման ծագում ունի նաև մատնաքաշը, որը նշա-նակում է մատներով խմորի երեսին ակոսաձև նախշեր քաշած:

«Եթե երբևէ մասնակցեք լավաշի թըխ-ման արարողությանը, կհամաձայնեք, որ այն հայկական խոհանոցի ամենահետա-քրքիր և ամենաբարդ արարողություն-ներից մեկն է»,- գրում է Յանետա Ար-շակյանը: «Հայկական ժառանգական խոսվածքի ծագումնաբանական բառա-րանում» նշվում է, որ «լավաշ» բառը ծագում է նախահայերեն law-բառից, որը նշանակում է «հարթ»։ Միջին հայերենում արդեն lawš բառը նշանակում էր «հարթ բարակ հաց»:
Հայաստանում լավաշի տարածվածության վերաբերյալ վկայում են հնագիտական պե-ղումների արդյունքում հայտնաբերված թոնիրները և այնտեղ մնացած լավաշի մնա-ցորդները։ Վառված լավաշի այդպիսի կտոր հայտնաբերվել է քսաներորդ դարի սկզբին Հայաստանի միջնադարյան մայրաքաղաքներից մեկում՝ Անիում՝ Գագկաշեն եկեղեցուց ոչ շատ հեռու)։
Հայաստանում թոնիրի վաղ շրջանի նմուշներ են հայտնաբերվել Լճաշենի բրոնզեդար-յան դամբարաններում, Արտաշատում (հացթուխի ու երկաթագործի թոնիրներ), Դվի-նում և ուրիշ հնավայրերում։ Ամենատարածված տեսակը ունի 40-60 սմ տրամագիծ, 1,2-1,5 մետր խորություն: Օգտագործվում է հաց (լավաշ, բոքոն և այլն) թխելու, կերակուր եփելու, կաթնամթերք պատրաստելու, գլխատունը տաքացնելու նպատակով։
Թոնիրը թաղվել է գլխատան կենտրոնում կամ առանձին կառույցում (թոնրատուն), որի առաստաղին բացված երդիկի միջոցով է ծուխը հեռացել։ Խոնավությունից զերծ պահելու համար թոնիրը երբեմն թաղվել է տան հատակից 40-60 սանտիմետր բարձր թմբի մեջ՝ թոնրի շուրթերը թմբին հավասար։ Ջերմությունը երկար պահպանելու համար թոնիրը երբեմն պատվում է 20-25 սմ հաստությամբ աղի կամ ավազի շերտով։
Օդի հոսքն ապահովելու ու կրակը բորբոքելու համար թոնրի ներքևի մասից խողո-վակներով կամ սալաքարերով պատրաստված 1,5-3 մետր երկարությամբ օդամուղը թեքությամբ դուրս է բերվում գետնի մակերես։
Թոնիրները ծածկվել են կավե կամ թիթեղյա կափարիչներով։ Դրանց նախշազարդ նմուշներ գտնվել են Դվինում։