top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


«Ալիք» բառը լսելիս դուք, հավանաբար, անմիջապես մտածում եք ձեզ ծանոթ ծո-վային ալիքների մասին. սակայն գոյություն ունեն ալիքների բազմաթիվ այլ տեսակներ ևս: Ձայները մեր ականջին են հասնում ալիքների ձևով, ռադիո- և հեռուստատե-սային ծրագրերը մեր տներն են մտնում նույնպես ալիքների տեսքով, թեև դրանք մեզ համար անտեսանելի են:

Որոշ ալիքներ առաջանում են այն ժամա-նակ, երբ որևէ առարկա (օրինակ՝ կամեր-տոնի թևիկները կամ կիթառի լարը) սկսում է ճոճվել: Այսպիսի ճոճումներն անվանում են թրթռում կամ տատանում: Երբ տատանվող առարկան առաջ է բերում շրջապատող օդի տատանումներ, մենք լսում ենք ձայն: Կա-մերտոնի թևիկները, թրթռալով, հաջորդաբար սեղմում ու ընդարձակում են օդը, և այդ սեղմումները տարածվում են որպես ալիքներ: 

Աղմուկը, ձայնը ալիքներ են և տարածվում են օդում: Տիեզերական տարածությունում օդ չկա, չկան և տատանվող մասնիկներ, ուստի ձայնային ալիքներն այդտեղ չեն կարող տարածվել: Տիեզերանավից բաց տարածություն դուրս եկած տիեզերագնացները միմ-յանց հետ խոսում են միայն ռադիոյով: 

Էլեկտրական հոսանքն իր շուրջն առաջացնում է էլեկտրական և մագնիսական անտե-սանելի դաշտեր: Երբ էլեկտրական հոսանքը տատանվում է, այդ դաշտերը նույնպես տատանվում են և տարածվում էլեկտրամագնիսկան կոչվող ալիքների տեսքով:

Լույսը նույնպես իրենից ներկայացնում է էլեկտրամագնիսական ալիքներ, որոնք առա-ջանում են ատոմներում էլեկտրոնների տատանումներից: Լույսին նման են նաև ռադիո-ալիքները, որոնք նույնպես առաջանում են ռադիոհաղորդչի անտենաներում էլեկտ-րական լիցքերի տատանումներից: Ալիքները կարող են տարածվել նաև պինդ մարմին-ներում: Ականջը երկաթուղագծին հպելիս դեռ հեռվից կարելի է լսել մոտեցող գնացքի աղմուկը: Երկրաշարժերն առաջ են բերում գետնի տատանումներ, որոնք տարածվում են Երկրի մակերևույթով:

5 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page