Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,

Հայ առաքելական եկեղեցու Ադանայի ժո-ղովը, գումարվել է 1316 թ. հուլիսի 18-ին (ըստ Մաղաքիա Օրմանյանի` հուլիսի 10-ին), Կիլիկյան Հայաստանի Ադանա քա-ղաքում, Հայոց կաթողիկոս Կոստանդին Գ. Կեսարացու և Հայոց թագավոր Օշին Ա-ի պահանջով։ Քննարկվել է Հայ եկե-ղեցին Կաթոլիկ եկեղեցուն միացնելու հարցը։ Միացման և լատինադավանութ-յան տարածման որոշում ընդունվել էր 1307 թվականի Սսի ժողովում, բայց, ուժեղ դիմադրության հանդիպելով, չէր կենսա-գործվել։
1316 թվականին Ավինյոնի Հովհաննես XXII պապն Օշին Ա-ից պահանջել է կատարել այդ որոշումը։ Կիլիկյան Հայաստանի քաղաքական կացությունը, որ վատթարացել էր մամլուքների, թուրքմեն-կարամանների և թաթար-մոնղոլների մշտական հարձակում-ների, ինչպես նաև ներքին եկեղեցադավանաբանական պառակտումների պատճառով, նրա գահակալներին հարկադրել է տեղի տալ արտաքին միջամտություններին, քաղաքական նեցուկ որոնել Արևմուտքում։ Օշին Ա-ն և Կոստանդին Գ. Կեսարացին, պապի միջնորդությամբ եվրոպական պետություններից աջակցություն ակնկալելով, գումարել են Ադանայի եկեղեցական ժողովը, որին մասնակցել են 18 եպիսկոպոս, 7 վարդապետ և 10 իշխան` մեծ մասամբ Կիլիկյան Հայաստանի ներքին թեմերից։ Նրանք հաստատել են Հայ եկեղեցին Կաթոլիկ եկեղեցուն ենթարկելու որոշումը, որը վճռա-կանորեն մերժել են արևելյան վարդապետները և ժողովուրդը։
Ադանայի եկեղեցական ժողովի որոշումներն ու դրանց գործադրման փորձերը, հան-դիպելով համառ դիմադրության հատկապես Հայաստանում, մնացել են անկատար։ Արքունիքը փորձել է ճնշել հոգևորականության և ժողովրդի ընդվզումները, ինչը միայն խորացրել է պառակտումները և թուլացրել երկրի դիմադրողականությունը թշնամի իսլամադավան պետությունների հանդեպ։