top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Ծովում ալիքներ առաջացնում է քամին, որը, հարվածելով թեթև ալեծփանքին, ուժեղաց-նում է այն և վերածում ալիքի: Ալիքում ջուրը չի տեղաշարժվում տեղից տեղ, այլ շարժվում է միևնույն տեղում՝ սկզբում վեր և առաջ՝ դեպի ալիքի կատարը, ապա՝ ցած և հետ, երբ ալիքը իջնում է: Այլ է պատկերը ափի մոտ, որտեղ ալիքը, խփվելով հատակին, փշրվում է, իսկ վերին մասը շառաչյունով նետվում ու զարնվում է ժայռերին՝ ժամա-նակի ընթացքում քայքայելով դրանք:

Ալիքներն իրարից տարբերվում են տարած-ման արագությամբ: Ծովի ալիքները համե-մատաբար «դանդաղաշարժ» են: Օդում ձայ-նային ալիքները 1 վայրկյանում անցնում են 330 մ: Նրանք մոտ 30 անգամ ավելի արագ են «վազում», քան կարճ տարածության վազքի աշխարհի ռեկորդակիրը: Բայց ամե-նաարագաշարժը լուսային և ռադիոալիք-ներն են, որոնց արագությունը վայրկյանում 300 հզ. կմ է:

Ալիքները միմյանցից տարբերվում են նաև իրենց տատանման հաճախությամբ: Որքան հաճախ են տատանվում օդի մասնիկները ձայնային ալիքում, այնքան ավելի սուր, բարձր է ձայնը: Երբ կովը բառաչում է, օդի մասնիկները վայրկյանում տատանվում են 20–30 անգամ, երբ մոծակն է տզզում՝ 10 հզ. անգամ:

Ալիքները տարբերվում են նաև իրենց երկարությամբ: Դուք գիտեք, որ ռադիոընդու-նիչներն ունեն երկար, միջին և կարճ ալիքների սանդղակներ: Բայց լուսային և ռա-դիոալիքների կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ նրանք կարող են տա-րածվել նաև դատարկության մեջ: Հենց այդ պատճառով է, որ մենք կարող ենք տեսնել աստղերը և ռադիոկապ հաստատել ու պահպանել դեպի հեռավոր մոլորակներ թռչող տիեզերանավերի հետ: 

5 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page