top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Ալմաստն ածխածնի բնական տարաձևու-թյուններից է: Բնական ալմաստներն ա-մենակարծր միներալներն են և նման են անփայլ ապակու գնդիկների: Լավագույն ալմաստները կա՜մ անգույն են, կա՜մ երկ-նագույն:

Տարբերում են ակնագործական և տեխ-նիկական ալմաստներ: Առավել արժեքա-վոր է ակնագործականի անգույն տեսա-կը, որը նիստավորումից (մակերևույթը ողորկում են այնպես, որ ստացվեն բազ-մաթիվ հարթ նիստեր) հետո կոչվում է ադամանդ: Նիստավորման շնորհիվ ձեռք բերած ուժեղ փայլի և գունախաղի համար ադամանդը կոչվում է նաև շողակն:

Ադամանդի զարմանալի փայլը պայմանավորված է նրանով, որ անդրադարձնում է իր վրա ընկնող լուսային ճառագայթները: Ալմաստի արժեքը որոշվում է նրա զանգվածով: Վերջինս չափում են հատուկ միավորներով՝ կարատներով. 1 կարատը 0,2 գ է: 50 կարատից բարձր զանգված ունեցող բոլոր ալմաստներին տրվում են հատուկ անուններ: 1905 թ-ին Հարավային Աֆրիկայում գտնվել է «Կուլինա» ալմաստը, որի զանգվածը 3106 կարատ (621,2 գ) էր: Նրանից պատրաստել են 105 ադամանդ, որոնցից ամենամեծի («Աֆրիկայի աստղ») զանգվածը 530 կարատ է:

XVII դարում Ռուսաստանում գտնվել է «Օռլով» ալմաստը, որի զանգվածը 190 կարատ (38 գ) էր: 

2007 թ-ին Հարավաֆրիկյան Հանրապետությունում գտնվել է ամենախոշոր ալմաստը՝ 7000 կարատ (մոտ 1,5 կգ) զանգվածով:

Տեխնիկական ալմաստները, բացառիկ կարծրության շնորհիվ, օգտագործվում են լեռ-նային ապարներում խորը անցքեր հորատելիս: Ալմաստով հանդերձված հորատիչի հատուկ թագագլխիկները 10 անգամ մեծացնում են հորատման արագությունը: Ալմաստե կտրիչներն ու շաղափները լայնորեն կիրառվում են կարծր համաձուլվածքներ, մետաղներ, ապակիներ, պլաստմասսաներ մշակելու համար: Ալմաստից պատրաստում են բարակ մետաղալարեր (օրինակ՝ վոլֆրամի և պողպատի) ստանալու թելքակորզան-ներ: Դրանք նրբագույն՝ 0,1–0,001 մմ տրամագիծ ունեցող անցքերով թիթեղներ են, որոնցով մետաղը միջաձգելիս վերածվում է համապատասխան տրամաչափի մետա-ղալարի:

1950-ական թվականներին բացահայտվեց, որ տեխնիկական ալմաստներ կարելի է ստանալ արհեստական եղանակով. 100.000 մթնոլորտ ճնշման, կատալիզատորի առկա-յության, թթվածնի բացակայության և 3000 օC-ից բարձր ջերմաստիճանի պայման-ներում գրաֆիտը մի քանի ժամվա ընթացքում վերածվում է ալմաստի մանր կտորների (դրանց զանգվածը սովորաբար չի անցնում 0,1 կարատից): Այդ ժամանակներից սկսեց զարգանալ արհեստական ալմաստի արտադրությունը: Այդպիսի ալմաստները լայնորեն կիրառվում են տեխնիկայում: Արհեստական ալմաստներ ստանալուց հետո դժվար չէր կռահել, թե ինչպես է այն առաջանում բնության մեջ: Դա տեղի է ունենում լեռնային ապարների շերտերի խորը ճեղքերում ու բնական անցքերում՝ բարձր ճնշման և ջերմաստիճանի ազդեցության տակ: Բնական ալմաստի խոշոր հանքեր կան Ռուսաս-տանում, Աֆրիկայում (Հարավաֆրիկյան Հանրապետություն, Կոնգոյի Ժողովրդավարա-կան Հանրապետություն,  Բոթսվանա, Նամիբիա), Բրազիլիայում, Հնդկաստանում և այ-լուր:

11 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page