Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,

1646 թվականին Ֆրանչիսկյան (frère) ուխտի միաբան Eugène Roger-ը Փարի-զում տպագրված իր «Սուրբ Երկիրը կամ Ավետյաց Երկիրը» (La Terre Saincte ou Terre de Promission) աշխատության մեջ «Ս. Երկրի հայերը» վերտառությամբ բաժ-նում անդրադարձել է Սուրբ Երկրում բը-նակվող հայերին և հայապատկան սրբա-վայրերին:
Eugène Roger-ը ապրել է 16-րդ դարի վեր-ջին և 17-րդ դարի առաջին կեսին: Ազ-գությամբ ֆրանսիացի է, սովորել է բժըշ-կություն, վիրաբուժություն և դեղագոր-ծություն: Ֆախր էլ Դին դուրզիների իշ-խանի (ծնվել է 1572 թ.-ին, սպանվել է թուրք սուլթաններից 1635 թ.-ին) բժիշկն էր, որին ընկերակցել է բոլոր այն ճամ-փորդությունների ժամանակ, որոնք իշխա-նը կատարել է դեպի Սֆրիկա, Ասիա և Եվրոպա:
Eugène Roger-ը վեց տարի մնացել է Սուրբ Երկրում, և այս առթիվ գրած իր վերոնշյալ գրքում տալիս է Սուրբ Երկրի նկարագրությունը, խոսում է իսլամների, դուրզիների, հրեաների, հույների, եթովպացիների, հայերի, նեստորականների, վրացիների, լատին-ների և մարոնիտների մասին՝ առանձին գլուխներով:
Սուրբ Երկրի հայերին վերաբերվող հատվածում Eugène Roger-ը զետեղել է Գրիգոր պատրիարք Պարոնտեր Գանձակեցու նկարը և գրել. «Ահա նրա նկարը, որ Երուսա-ղեմի եպիսկոպոս է կոչվում. նույն ձևով են հագնվում նաև իրենց մեծ կաթողի-կոսը և մյուս եպիսկոպոսները, բոլորն էլ երկար մազեր և մորուք ունեն, գլխներին մի պսակ ունեն, որ հռոմեական քահանաների ունեցածից ավելի մեծ է»:
1631 թվականին նկարված այս պատկերը ներկայացնում է Գանձակեցի Պարոնտեր պատրիարքին, որի պատրիարքության օրերը (1612-1645) ոչ միայն զուգադիպում են հոդվածի հեղինակի Երուսաղեմում գտնված լինելու օրերին, այլև նկարի դիմագիծը ներկայացնում է նույն այն դիմագիծը, որ ունի Սրբոց Հակոբյանց տաճարում գտնվող Գրիգոր Պարոնտեր պատրիարքի նկարը:
Eugène Roger-ի նշած պսակը, Ֆրանչիսկյան կրոնավորների գլխավերևի կլորաձև ածի-լած մասն է: Ըստ հեղինակի, այդ օրերին մենք ևս ունեցել ենք այդ սովորությունը: