top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Շատ փոքրիկ թռչունները հաճախ իրենց բույնը հյուսում են ալոճենու ճյուղերին, քանի որ ալոճենին փշերով պաշտպա-նում և պատսպարում է իր ճյուղերի մեջ թշնամիներից թաքնվողներին. փոքրիկ թռչնակը կարող է ազատ թռչել փշոտ ճյուղերի միջով, և եթե ավելի խոշորա-մարմին կամ դանդաղաշարժ մեկը (կա-տու, ագռավ կամ բու) ցանկանա ավերել բները, փշերը կպատժեն նրան:

Ալոճենին (սզնի) վարդազգիների ընտանիքի փշոտ թուփ կամ ծառ է: Տարածված է Հյուսիսային Ամերիկայում և Եվրասիայում: ՀՀ-ում աճում է ալոճենու 10 տեսակ. առավել հաճախ հանդիպում է Զանգեզուրի, Վայքի, Մեղրու տարածաշրջաններում: 

Ալոճենին ունի մանր, հյութալի, կարմիր կամ սև պտուղներ, որոնք սննդի մեջ օգտա-գործվում են թարմ և չորացրած: Ծաղիկներն ունեն տհաճ հոտ: Որոշ տեսակների պտուղների և ծաղիկների թուրմից պատրաստում են սրտամկանը տոնուսավորող, ար-յան ճնշումն իջեցնող և նյարդային համակարգը հանգստացնող պատրաստուկներ, իսկ կեղևից ստացվում են աղանյութեր և կարմրադարչնագույն ներկ: Որոշ տեսակներ գեղա-զարդիչ են. օգտագործվում են կանաչ ցանկապատերի համար:

Բնափայտն ամուր է, օգտագործվում է զանազան առարկաներ պատրաստելու համար:

Ալոճենին նաև մեղրատու բույս է:

Պոնտական ալոճենին հազվագյուտ տեսակ է, հանդիպում է Խոսրովի անտառ արգելո-ցում, Ուրցաձորում՝ կաղնու և գիհու նոսրանտառներում: 

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

21 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page