Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,

Ալպինիզմը մարզաձև է, վերելք դեպի դժվարա-մատչելի լեռնագագաթները: Այն ներառում է նաև բարձրլեռնային զբոսաշրջությունը: Ալպինիզմն ունի նաև գիտական և գործնական` լեռներն ու սառցադաշտերն ուսումնասիրելու, բարձրլեռնա-յին օդերևութաբանական կայաններ կազմակեր-պելու նպատակ:
Ալպինիզմի ձևավորման սկիզբը համարվում է 1786 թ., երբ 2 շվեյցարացի՝ գյուղացի Ժ. Բալման և բժիշկ Մ. Պակկարը առաջինը նվաճեցին Ալպե-րի (որտեղից էլ առաջացել է անվանումը) ամենա-բարձր գագաթը՝ Մոնբլանը (4810 մ):
Հայաստանում ալպինիստական առաջին արշավն իրականացվել է 1829 թ-ի սեպտեմբերի 27-ին, երբ Դորպատի (այժմ՝ Էստոնիայի Հանրապետու-թյան Տարտու քաղաք) համալսարանի պրոֆեսոր Ֆ. Պարրոտը և Խ. Աբովյանը բարձրացան Արա-րատի (Մեծ Մասիս) գագաթը (5165 մ): 1845 թ-ի հուլիսի 29-ին Արարատի գագաթն է բարձրացել գերմանացի երկրաբան Հ. Աբիխը՝ թարգմանիչ Պ. Շարոյանի և երկու այլ հայերի ուղեկցությամբ: 1896 թ-ի սեպտեմբերի 14-ին Արարատը նվաճել է նաև Ցյուրիխի համալսարանի պրոֆեսոր Ի. Աբելյանը: Հայաստանում ալպինիստական արշավներ են կազմակերպվում դեպի Արագած (4090 մ), Կապուտջուղ (3904 մ), Մեծ Իշխանասար (3550 մ) լեռնագագաթները: 1935 թ-ին հայ ալպինիստները նվաճել են Մեծ Կովկաս լեռնային համակարգի ամենաբարձր՝ Էլբրուս գագաթը (5642 մ):
1951թ-ին Երևանի ֆիզկուլտուրնիկի տանը ստեղծվել է ալպինիստական ակումբ, իսկ 1960-ից գործում է Ալպինիզմի հանրապետական ֆեդերացիան: Հայ ալպինիստներից առավել հաջողության են հասել ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Վ. Գալուստովը (ԽՍՀՄ եռակի չեմպիոն), սպորտի վարպետներ Ա. Հակոբյանը, Ս. Հարությունյանը, Ա. Չատինյանը, միջազգային կարգի սպորտի վարպետ Ս. Մուրադյանը:
1991 թ-ի սեպտեմբերի 23-ին Հայաստանի ալպինիստների մի խումբ, որի կազմում էին Ա. Աղաբաբյանը, Գ. Տատուրյանը, Հ. Տոնոյանը և Ա. Մայիլյանը, բարձրացավ Արարատ լեռան գագաթը՝ այդ նվաճումը նվիրելով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակմանը: Այդ ժամանակից սկսած` բազմաթիվ հայ ալպինիստներ նվաճել են Արա-րատի գագաթը: