top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Բանաստեղծուհի Աննա Ախմատովայի պոեզիա-յին բնորոշ են ոճի դասական պարզությունն ու հակիրճությունը, երաժշտականությունն ու քնա-րականությունը:  Նրա պոեզիան ներառել է և՜ չաստուշկաների, և՜ ռուսական դասական քնա-րերգության տարրեր:

Իսկական ազգանունը՝ Գորենկո: 1907 թ-ին ա-վարտել է Կիևի Ֆունդուկլեևյան գիմնազիան, սովորել է Կանանց բարձրագույն դասընթացնե-րում և Կիևի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: 

1910 թ-ից ապրել է Սանկտ Պետերբուրգում: 1912 թ-ին լույս է տեսել նրա «Երեկո» բանաստեղծությունների առաջին գիրքը, որին բնորոշ են միայնության և անկումային տրամադրությունները, ընդգծված զգացմուն-քայնությունը: Ապա հաջորդել են «Համրիչ» (1914 թ.), «Սպիտակ երամ» (1917 թ.) և այլ ժողովածուներ, որտեղ Ախմատովան պատկերել է սիրո տվայտանքներով ու հույզերով ապրող մարդու ինքնամփոփ աշխարհը:

Ախմատովան հարել է XX դարի սկզբին ռուսական պոեզիայում գերիշխող ակմեիս-տական հոսանքին: Ի տարբերություն ռոմանտիկական, խորհրդապաշտական տրամա-դրություններով տիրապետող սիմվոլիզմի՝ այս հոսանքի ներկայացուցիչները գերապատ-վությունը տալիս էին կյանքի ռեալիստական պատկերումներին: Ախմատովան, սիրո մեջ լինելով իրատես, աշխարհն ընկալել է նորովի, տեսել անսովորն ու յուրահատուկը: Նրա սիրային քնարերգությանը բնորոշ է բեկված հոգու ողբերգական ու տառապագին սերը: Նրա սիրային բանաստեղծություններն արտահայտում են կնոջ հոգու, ներաշխարհի գաղտնի ու մինչ այդ չբացահայտված ելևէջները:

Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) և Հոկտեմբերյան հեղափոխութ-յան (1917 թ.) տարիներին Ախմատովայի ստեղծագործության մեջ տիրապետել են հան-դիսավոր, պաթետիկ հնչերանգները: «Ծովի ափին» (1914 թ., հրատարակվել է 1921 թ.), «Ջղախոտ» (1921 թ.), «Anno Domini...» (1922 թ.) գրքերում նա իր անհամաձայնությունն է արտահայտել հեղափոխական ժամանակաշրջանի տրամադրություններին, թեև 1917 թ-ին գրած «Ես նրանց հետ չեմ, ովքեր լքել են հողը...», «Երբ ինքնասպանության մեջ...», «Ես ձայն ունեի...» և այլ բանաստեղծություններում միաժամանակ հանդես է եկել Ռուսաստանը լքողների դեմ: 

Ախմատովայի աշխարհայացքի ձևավորումն ու ստեղծագործական որոնումներն ընթա-ցել են հակասական և դժվար ճանապարհով: 1930-ական թվականներից նրա ստեղծա-գործություններում տիրապետել են հայրենիքի և բանաստեղծի քաղաքացիական նկա-րագրի թեմաները [«Մայակովսկին 1913 թվականին», «Դանտե», «Արհեստի գաղտնիք-ները» (բանաստեղծությունների շարք)]: «Ուռենի» (1940 թ.), «Վեց գրքերից» (1940 թ.) ժողովածուներում ընդգրկված են 1924–40 թթ-ին գրած բանաստեղծությունները, որոնք համակված են լավատեսական տրամադրություններով:

Հայրենական մեծ պատերազմի (1941–45 թթ.) տարիներին Ախմատովայի պոեզիայում առանձնանում են հայրենի երկրին ու ժողովրդին նվիրված քնարական շարքերը («Լու-սինը զենիթում», «Ինքնաթիռից», «Երդում», 1941 թ., «Խիզախություն», 1942 թ.): Ախ-մատովայի ստեղծագործության գլուխգործոցը «Պոեմ առանց հերոսի» (1920–62 թթ.) երկն է, որի հիմնական թեման կյանքի վերաբերյալ բանաստեղծի մտորումներն ու ընկա-լումներն են՝ միահյուսված հին աշխարհի մերժման ու կործանման մտայնության հետ: Հետպատերազմյան ստեղծագործություններում գերակշռում են խաղաղությանը նվիր-ված բանաստեղծությունները («Խաղաղության երգը», «Խոսում են երեխաները», 1950 թ.): Բանաստեղծական նորարարությամբ ու բարձր արվեստով է գրված «Ժամանակի վազքը» (1965 թ.) վերջին ժողովածուն: Ախմատովան գրել է նաև Ալեքսանդր Պուշկինին նվիրված հոդվածներ: Արժեքավոր են նաև նրա նամակները: 

Ախմատովայի խմբագրությամբ լույս է տեսել «Կորեական դասական պոեզիա» (1956–58 թթ.) ժողովածուն: Նա թարգմանել է արևմտաեվրոպական, արևելյան, հրեա, հայ բա-նաստեղծների (Եղիշե Չարենց, Ավետիք Իսահակյան, Վահան Տերյան) գործերից: 

Ախմատովայի բազմաթիվ բանաստեղծություններ հայերեն են թարգմանել Մարո Մար-գարյանը, Սիլվա Կապուտիկյանը, Վահագն Դավթյանը, Անահիտ Պարսամյանը և ուրիշ-ներ:

9 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page