• Ներսեհ

Գիտե՞ք, թե,,,


«Պատվի համար» դրաման առաջին անգամ բեմադրվել է Բաքվում՝ 1904 թվականի դեկտեմբերի 10-ին։ «Կյանքի բովից»-ում Շիրվանզադեն գրել է. «1904 թվականի ամռանը «Կոջոր» ամառանոցում գրեցի «Պատվի համար»-ը։ Այս անգամ որոշեցի պիեսը տանել Բաքու և առաջին անգամ այնտեղ ներկայացնել»։ 1905 Թվականի հունվարի 3-ին դրաման բեմադրվեց նաև Թբիլիսի Արտիստական ընկերության թատրոնում։ Բաքվում և Թբիլիսիում դրաման ջերմ ընդունելություն գտավ։ Հանդիսատեսին գրավում էին դրամատուրգի խոր հումանիզմը և վառ արտահայտված դեմոկրատիզմը։ Թերթերը գրում էին. «Պիեսի ֆաբուլան վերցված է իրական կյանքից, գործող անձինք այնպիսի մարդիկ են, որոնց մենք հանդիպում ենք ամեն քայլափոխին», «...տիպերը գծված են, վառ և կենդանի»։ 1905 Թվականին դրաման լույս տեսավ առանձին գրքով։ Կարճ ժամանակում դրաման լայն մասսայականություն ձեռք բերեց հայության բոլոր հատվածներում։ Բեմադրվում էր ամենուր, հայության բոլոր հատվածներում, քաղաքներում ու գավառներում, հայկական գաղութներում, պրոֆեսիոնալ խմբերի ու սիրողների կողմից՝ մշտապես արձագանք գտնելով հանդիսատեսի շրջանում։ 1908 թվականին Աբելյան-Արմենյան խումբը Կ.Պոլսում ներկայացրեց «Պատվի համար»-ը։ Մինչև 1911 թվականը, դրաման բեմադրվել էր 300 անգամ, որը չտեսնված թիվ է ժամանակի հայ դրամատուրգիայի համար։ 1920 թվականին դրաման բեմադրվել է Աստրախանի Գեղարվեստական դրամատիկական ստուդիայում, Գանձակի Հայկական թատրոնում։ 1921 թվականին դրաման բեմադրվել է Բաքվի Հայկական թատրոնում։ 1923 թվականին դրաման բեմադրվել է Երևանի պետական թատրոնում։ 1954 թվականին դրաման բեմադրվել է նաև Էստոնիայի Ազգային դրամատիկական թատրոնում։ «Պատվի համար» դրաման թարգմանվել է բազմաթիվ լեզուներով՝ ռուսերեն, վրացերեն, պարսկերեն, ֆրանսերեն, էստոներեն, թուրքերեն։

7 views0 comments

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
Contact Us
  • Facebook
  • Instagram

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now