• Ներսեհ

Գիտե՞ք, թե,,,


Աթենքի Ակրոպոլիսը կառուցվել է մ. թ. ա. 1-ին հազարամյակի սկզբներին: Ակ-րոպոլիսը միջնաբերդի հունարեն անվա-նումն է. բառացի նշանակում է վերին քաղաք:

Հնում քաղաքները հիմնականում եռա-մաս էին՝ բաղկացած միջնաբերդից, բնակելի թաղամասերից և արվարձան-ներից: Միջնաբերդը բնակավայրի բարձրադիր, պարսպապատ, անառիկ մասն էր, որ-տեղ վտանգի ժամանակ ապաստանում էին բնակիչները: Միջնաբերդեր ունեցել են արևմտաեվրոպական, ռուսական, միջինասիական, հայկական և միջնադարյան այլ քաղաքներ: Հին Հունաստանում միջնաբերդը կոչվում էր ակրոպոլիս, Հին Հռոմում՝ կապիտոլիում, Ռուսաստանում՝ կրեմլ: Միջնադարյան Հայաստանում առավել նշանավոր էին Անիի, Դվինի, Լոռեբերդի, Վանի, Կարսի միջնաբերդերը:

Ակրոպոլիսը գտնվում է Աթենքի  բարձր բլուրներից մեկի վրա, չափերը` 300x130 մ, մ. թ. ա. 449 թ-ին վերակառուցվել է Պերիկլեսի օրոք՝ ամրոցից վերածվելով Փառքի և Աթենքի հովանավոր Աթենաս աստվածուհու վեհության խորհրդանիշի: Արևմուտքից թեք ու ժայռոտ տեղանքով միակ ճանապարհը տանում է դեպի Ակրոպոլիսի սյունազարդ մուտքը՝ Պրոպիլեոնը (մ. թ. ա. 437–432 թթ., ճարտարապետ՝ Մնեսիկլես), որից աջ՝ Պիրգոս կոչվող բարձր հարթակի վրա, եղել է Նիկե Ապտերոսի փոքրաչափ տաճարը, դիմացն Աթենաս Պարթենոսի արձանն էր, աջում՝ Պարթենոնի տաճարը, իսկ ձախում՝ Էրեքթեոնի նրբակերտ տաճարը (մ. թ. ա. 421–406 թթ.). կառուցվել է Պոսեյդոնի, Աթենասի և Ատտիկայի թագավոր Էրեքթեոնի պատվին: Հետաքրքրական է, որ տաճարի հարավային սյունասրահի ծանրությունը կրում են 6 կարիատիդներ (կանանց արձաններ):

Ակրոպոլիսի համալիրի հորինվածքային մտահղացումը կապված էր 4 տարին մեկ կազմակերպվող համաժողովրդական տոնի՝ Համաաթենական հանդիսավոր երթի հետ, որը, սկսվելով Աթենքի Ագորայից (գլխավոր հրապարակ), հասնում էր մինչև Պարթենոն: 

Աթենաս Պարթենոսի արձանն ունեցել է 12 մ բարձրություն. դեմքը և ձեռքերը եղել են փղոսկրից, հագուստը և զենքը՝ ոսկե բարակ թերթերից, իսկ աչքերը՝ թանկարժեք քա-րերից:  Ըստ Փավսանիոս պատմիչի՝ Նիկե Ապտերոսի տաճարի (մ. թ. ա. 421 թ., ճար-տարապետ՝ Կալիկրատես) սրբարանում (նաոս) դրված է եղել հաղթանակի աստվա-ծուհու՝ Նիկեի անթև արձանը (որպեսզի հաղթանակը «չթռչի» հեռանա աթենացինե-րից): Ակրոպոլիսի գլխավոր տաճարը Պարթենոնն է (մ. թ. ա. 447–432 թթ., ճարտարա-պետներ՝ Իկտինոս և Կալիկրատես), որն աչքի է ընկնում մեծ չափերով (69,9 x 30,9 մ) և ներդաշնակ համաչափություններով: Տաճարի արևմտյան ճակտոնի բարձրաքանդակ-ները ներկայացնում են ծովերի աստված Պոսեյդոնի և Աթենաս Պարթենոսի վեճը Ատտիկային տիրելու համար, արևելյան ճակտոնին պատկերված է հելլենական մի առասպել, ըստ որի՝ Աթենասը ծնվել է Զևսի գլխից: Տաճարի պատերը ողջ շրջագծով գոտևորել է ֆրիզը՝ պատված պատկերաքանդակներով, որոնց հիմքում Աթենքի մասին առասպելներն են` աստվածների և տիտանների պայքարը, Տրոյայի ավերումը, կենտավ-րոսների և հերոսների գոտեմարտը: Պարթենոնի քանդակների հեղինակը մ. թ. ա. V դարի նշանավոր քանդակագործ Ֆիդիասն է: 

Թուրքերի տիրապետության ժամանակ Պարթենոնը վերածվել է վառոդի պահեստի (XIV դար), ապա՝ մզկիթի: Այն կանգուն էր  մինչև XVIII դարի վերջը. թուրքերը  Ակրոպոլիսի պարսպապատերը պաշտպանական նպատակով ամրացնելու համար քանդել են տա-ճարը և քարերն օգտագործել հողապատնեշի լիցքի համար: Հունաստանի ազատա-գրումից հետո տաճարի մասերը և քանդակները հանվել են հողային լիցքից, իսկ 1835–36 թթ-ին տաճարը վերաշարվել է և ստացել ներկայիս տեսքը: XIX դարի սկզբին Պարթե-նոնի շատ քանդակներ տարվել են Մեծ Բրիտանիա. գտնվում են Լոնդոնի Բրիտանական թանգարանում: Իր չափերի, դիրքի և կառուցիկ հատկանիշների շնորհիվ տաճարն իշխող է ոչ միայն Ակրոպոլիսի համակառույցի, այլև ողջ Աթենքի համայնապատկերի վրա: 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now