Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,

Գրող, մանկավարժ, հրապարակախոս, գրա-կան-հասարակական գործիչ Ղազարոս Ա-ղայանն ինքնակենսագրական վեպի ժանրի հիմնադիրն է հայ գրականության մեջ, Խա-չատուր Աբովյանի լուսավորական հայացք-ների հետևորդը: Մանուկների համար գրած նրա բազմաթիվ ստեղծագործություններ ա-ռանձնահատուկ տեղ ունեն հայ մանկական գրականության մեջ:
Ղազարոս Աղայանը սկզբնական կրթութ-յունն ստացել է ծննդավայրում, ապա մեկ տարի սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրո-ցում, այնուհետև զբաղվել է ինքնակրթութ-յամբ: Դասավանդել է Ախալցխայի, Ալեքսան-դրապոլի, Երևանի, Շուշիի դպրոցներում: 1861–62 թթ-ին եղել է գրաշար Թիֆլիսում, 1862–67 թթ-ին՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում: 1867 թ-ին վերադարձել է հայրենիք. նշանակվել է Էջմիածնի տպարանի կառավարիչ, 1869–70 թթ-ին խմբագրել է «Արարատ» ամսագիրը:
Ձերբակալվել է ազգայնականության մեղադրանքով և մինչև կյանքի վերջը եղել ցա-րական ժանդարմերիայի հսկողության տակ: Աղայանը 1900-ական թվականներին Թիֆ-լիսում Հովհաննես Թումանյանի ստեղծած «Վերնատուն» գրական խմբակի եռանդուն անդամներից էր, նրա նահապետը:
Աղայանը գրել է բանաստեղծություններ, հեքիաթներ, վիպակներ:
Նա օժտված էր բնության զարմանալի զգացողությամբ և նկարչի նուրբ դիտողա-կանությամբ: Աղայանի պոեզիայում առանձնանում են «Հիշողություն», «Ճախարակ», «Սերմնացան», «Մանուշակ» բանաստեղծությունները, «Տորք Անգեղ» պոեմը:
Աղայանի մանկական բանաստեղծություններից շատերը («Արեգակ», «Առավոտը գյու-ղում», «Ճախարակ» և այլն) այժմ էլ զարդարում են դպրոցական դասագրքերը: Նրա ամենահայտնի արձակ երկերն են «Արություն և Մանվել», «Երկու քույր» վեպերը:
Հայ հեքիաթագրության լավագույն նմուշներից են Աղայանի «Անահիտը», «Արեգնազա-նը», «Հազարան բլբուլը», «Վիշապին հաղթողը», «Եղեգնուհին»:
Աղայանը I–IV դասարանների համար կազմել է «Ուսումն մայրենի լեզվի» դասագրքերը. նրա կազմած այբբենարանով շուրջ 40 տարի դասավանդել են հայկական դպրոցներում: