Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,

Աղանդն ընդդիմադիր հոսանք, ուսմունք կամ դավանանք է համաշխարհային այս կամ այն կրոնում: Աղանդը շեղում է հիմ-նական կամ պաշտոնական դավանան-քից և հաճախ հակադրվում է դրան:
Աղանդի հետևորդները կոչվում են ա-ղանդավորներ. դրանք մարդկանց (հա-վատացյալների) խմբեր են, որոնք անջատվել են ավանդական եկեղեցուց և, չընդունելով նրա դավանանքի որոշ կետեր կամ դավանանքն ամբողջությամբ, քարոզում են իրենց առաջնորդի կողմից առաջ քաշած գաղափարները: Վերջիններս մեծ մասամբ հիմնված են Ավետարանի այս կամ այն հատվածի կողմնակալ մեկնաբանության վրա՝ ըստ աղան-դի շահերի և համոզմունքների:
Աղանդավորները` որպես առանձին կազմակերպված համայնքներ, ընդդիմադիր են ոչ միայն ավանդական եկեղեցու, այլև հաճախ` պետությանն ու պետական կառույցներին: Աղանդների հետևորդները խուսափում են ազգային, հասարակական, բարոյական պար-տավորություններից:
Աղանդավորական շարժումների պատմությունը ցույց է տալիս, որ նրանց առաջնորդնե-րը, իրենց վերապահելով Սուրբ Գրքի մեկնաբանմամբ դավանանքի նոր սահմանումները տալու իրավունքը, շատ դեպքերում հայտարարում են իրենց նոր մարգարեներ կամ նոր քրիստոսներ ու մխիթարիչներ:
Աղանդավորական շարժումները քրիստոնեական եկեղեցու կյանքում նոր երևույթներ չեն: Դեռևս I–III դարերում փիլիսոփայական տարբեր հոսանքների ազդեցությամբ ձևա-վորվել են բազմաթիվ աղանդներ, հերձվածներ ու հերետիկոսական ուղղություններ, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր առաջնորդը: Ժամանակակից աղանդներում այդպի-սիք են, օրինակ, Ռասելը՝ Եհովայի վկաների, Միլլեր–Վայթ զույգը՝ ադվենիստների, Սմի-թը՝ մորմոնների համար: Սկզբունքը նույնն էր նաև պատմական աղանդների դեպքում, ինչպես Արիոսը՝ արիոսականների, Պողոս Սամոսատցին՝ պավլիկյանների համար և այլն:
Հին և նորագույն ժամանակաշրջանների առանձին մտածողների ու աղանդավորների կարծիքով՝ Աստվածաշունչն Աստծու խոսքի միակ աղբյուրը չէ, և քրիստոնեական ճշմարտությունը տրված է ոչ միայն Հին ու Նոր կտակարաններում: Սուրբ Գրքի պատ-գամները շատ հաճախ շաղախվում են հեթանոսական կրոնների, առանձին փիլիսո-փաների կամ գիտական հայտնագործությունների՝ իրենց ձեռնտու մտքերով ու փաս-տերով:
Հիսուս Քրիստոսը ժամանակին կանխատեսել էր, որ իր խոսքերի սխալ մեկնաբանութ-յամբ հանդես կգան կեղծ քարոզիչներ:
IV դարից սկսած Հայ եկեղեցում նույնպես երևան են եկել աղանդներ՝ մծղնեականութ-յունը, բորբորիտները, պավլիկյաններն ու թոնդրակեցիները: Աղանդավորական շարժ-ման դեմ պայքարում անգնահատելի է V դարի պատմիչ Եզնիկ Կողբացու «Եղծ աղան-դոց» աշխատությունը:
XIX–XX դարերում են առաջացել կեղծ քրիստոնեություն և ամբողջատիրական գաղա-փարներ քարոզող Եհովայի վկաների, մորմոնների (Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի), մունինների (Միավորման եկեղեցի) աղանդները:
Ժամանակակից քրիստոնեական աղանդներն այսօր էլ իրենց վնասակար գործունեութ-յունը շարունակում են Հայաստանում, որոնցից առավել տարածված են.
Ադվենտիստներ (լատիներեն է, նշանակում է գալուստ) կամ գալստականներ. աղանդն առաջացել է ԱՄՆ-ում 1830-ական թվականներին: Բողոքականության տարատեսակներից է: Քարոզում է Քրիստոսի երկրորդ գալուստը և երկրի վրա նրա աստվածային հազարամյա թագավորության հաստատման գաղափարը:
Բապտիստներ (հունարեն է, նշանակում է ընկղմվել, ջրով մկրտվել). բողոքակա-նության տարատեսակներից է, առաջացել է XVII դարում: Չեն ընդունում գաղտ-նիությունը, մկրտությունն ու հաղորդությունը համարում են սոսկ եկեղեցական կարգ, որը խորհրդավորություն չունի: Կնքվում են միայն մեծահասակները:
Հիսունականներ կամ հոգեգալստականներ. աղանդն առաջացել է ԱՄՆ-ում XIX դարի վերջին – XX դարի սկզբին: Անվանումը կապված է Գործք առաքելոցում հիշվող Հոգեգալստյան տոնի հետ, երբ Սուրբ Հոգին առաքյալների վրա է իջել Քրիստոսի Հարության հիսուներորդ օրը, ինչի շնորհիվ նրանք կարողացել են քարոզություն իրականացնել օտարալեզու ժողովուրդների մեջ: Հիսունականները, սխալ ընկալելով լեզվախոսության շնորհը, այն իբրև պարտադիր պայման են ընդունում և շատ հաճախ հոգեբանական էքստատիկ վիճակների մեջ են հայտնվում, որը հոգևոր և հոգեբանական լուրջ վնասվածքներ ստանալու վտանգ ունի: Հայաստանում զանազան անուններով գործում են հիսունականների տարատեսակ խմբեր՝ Կյանքի խոսք, Ավետարանի հավատի քրիստոնյաներ և այլն: Հիսունականները չեն ընդունում քրիստոնեական եկեղեցու պաշտոնական ծեսերը, սրբապատկերները, խաչը:
Եհովայի վկաներ կամ եհովականներ. բողոքական աղանդ է, հիմնադրել է Չառլզ Ռասելը 1872 թ-ին ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում: Ընդունում են մեկ միասնական Աստծուն` միայն Եհովային, իսկ Քրիստոսին համարում են նրանից ծնված և նրա կամքը կատարող: Եհովականները չեն ընդունում Սուրբ Հոգուն իբրև Աստծու, մերժում են Սուրբ Խաչը, մկրտությունը և այլն: Ըստ եհովականների՝ երկրի վրա է գտնվում սատանայի թագավորությունը, և Եհովայի ու սատանայի առաջիկա ճակատամարտում (Արմագեդոն) մարդկությունը կկործանվի՝ բացառությամբ եհովականների, և երկրի վրա կհաստատվի Աստծու թագավորությունը:
Մորմոններ. աղանդն ստեղծել է Ժոզեֆ Սմիթը 1830 թ-ին ԱՄՆ-ում: Նրանք չեն ընդունում քրիստոնեական խորհրդանիշները՝ համարելով, որ դրանք ստեղծել է ոչ թե Աստված, այլ մարդը:
«Զգո՜ւյշ եղեք, չլինի թե որևէ մեկը ձեզ խաբի, որովհետև շատերը պիտի գան իմ անու-նով և մոլորեցնեն շատերին»: Մատթեոս 24. 4–6: