Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,

ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Ստեփան Աղա-ջանյանն ազգային ռեալիստական նկարչութ-յունն ու դիմանկարչությունը հասցրել է զար-գացման նոր աստիճանի: Նրա մանկական դի-մանկարները նշանակալի երևույթ են հայ կեր-պարվեստում:
Ստեփան Աղաջանյանը 1872–84 թթ-ին սովորել է Շուշիի թեմական դպրոցում, ռուսական ռեա-լական ուսումնարանում, 1886–90 թթ-ին՝ Մար-սելի նկարչական ստուդիայում, 1897– 1900 թթ-ին՝ Փարիզի Ժյուլիեն ակադեմիայում: Դեռևս վաղ շրջանի գործերում նկարիչը դրսևորել է բնորդի ներաշխարհը ճշմարտացի բացահայ-տելու բացառիկ կարողություն («Բրետանուհին», «Ակադեմիական էտյուդ»): 1900 թ-ին Աղաջանյանը Շուշիում ստեղծել է հոր և մոր դիմանկարները:
1902–04 թթ-ին աշխատել է Բաքվում, ապա տեղափոխվել է Դոնի Ռոստով, որտեղ մինչև 1921 թ. ստեղծագործել և նկարչություն է դասավանդել հանրակրթական դպրոցներում ու պետական նկարչական ստուդիայում: Այդ շրջանի նրա լավագույն գործերից են՝ «Նկարչի քրոջ աղջիկը», «Մարուսյան», «Ս. Ե. Էքմեքչյանի դիմանկարը», «Ինքնանկար», «Մտորումներ», «Տիկին Խաչատրյանի դիմանկարը», «Երեխայի գլուխը», «Գլխարկով տղան», «Տղայի դիմանկարը»: Նկարիչն ստեղծել է նաև բազմաթիվ բնանկարներ («Տե-սարան Ղարաբաղից», «Կտուրներ: Դոնի Նախիջևան» և այլն): 1921 թ-ին Աղաջանյանը տեղափոխվել է Երևան:
1922–29 թթ-ին դասավանդել է գեղարվեստաարդյունաբերական տեխնիկումում (այժմ՝ Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան):
Հոգեբան նկարիչը, մարդու կերպարը դիտելով որպես մարմնավոր ու հոգևոր նկարագրի միասնություն, առավել լուսավոր ու թափանցիկ հնչերանգով և իրատեսորեն է պատկերել նրան: Աղաջանյանի լավագույն գործերից «Նկարչի կինը», «Վասիլը», «Նկար-չի քույրը», «Գրող Էմին Տեր-Գրիգորյանը», «Ղարաբաղցի կինը», «Կոմպոզիտոր Ա. Տեր-Ղևոնդյանը», «Կարմիր բանակայինը», «Դերասանուհի Ե. Վ. Բարոնկինայի դիմանկա-րը», «Բլանշը» և այլ դիմանկարներ իրենց ուրույն տեղն ունեն հայկական կերպարվեստի պատմության մեջ: