Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,

«Սալբի» վեպը Րաֆֆին գրել է 1855 թվականին, երբ սովորում էր Թիֆլիսի ռուսական գիմնազիայում: Վեպի առաջին տարբերակը գրվել է գրաբար լեզվով, բայց հետագայում՝ «Հյուսիսափայլ»-ի ազդեցությամբ հեղինա-կը փոխում է այն՝ վերածելով աշխարհաբարի: «Երբ 1858 թ. երևացավ պատվական «Հյուսիսափայլ»-ը,- գը-րում է Րաֆֆին,- տալով մեր լիտերատուրային մի նոր հոգի, մի նոր կերպարանք, այն ժամանակ և մենք զգա-ցիմք մեր սխալը, մեր վեպի հին լեզուն դեպի նոր փո-խելով»:
«Սալբի» վեպը, որը հայտնի է նաև «Խլվլիկ» անունով, Րաֆֆու առաջին ծավալուն երկն է, որը, սակայն, լույս չի տեսել հեղինակի կենդանության օրոք: 1863 թ. վեպի ձեռագիրն ուղարկվում է Ստ. Նազարյանին՝ «Հյուսիսա-փայլ»-ում տպագրելու համար, սակայն ամսագիրը դադարեցվելու պատճառով չի իրականանում Րաֆֆու ցանկությունը: 1868 թ. Ստ. Նազարյանը նորից պահանջում է վեպն իր ձեռնարկած «Լապտեր Հայաստանի» օրաթերթում տպագրելու, սակայն օրա-թերթի հրատարակությունը չի իրականանում և վեպը նորից մնում է անտիպ: Այնու-հետև, Րաֆֆու ջանքերը այն տպագրելու «Մշակ»-ում, նույնպես անցնում են ապարդ-յուն, որովհետև իրոք, նպատակահարմար չէր եռահատոր վեպը տեղադրել շաբաթա-թերթի սուղ էջերում: Նյութական սուղ հնարավորությունների պատճառով հեղինակին չի հաջողվում նաև վեպը հրատարակել «Փունջ»-ի հատորներում և այդպես նա մնում է անտիպ: Նրա առանձին հատվածները հետագայում տպագրվում են «Վեպիկներ և պատ-կերներ» գրքի հատորներում, իսկ վեպը, այրի Աննա Րաֆֆիի նախաձեռնությամբ, ամ-բողջական լույս է տեսնում 1911 թվականին՝ Վիեննայի Մխիթարյանների հրատարա-կությաբ: