Ներսեհ
Գիտե՞ք, թե,,, 1788 թ.-ին Նյու Յորք նահանգը մտավ ԱՄՆ-ի կազմի մեջ՝ դառնալով նրա 11-րդ նահանգը

1776-1777 թվականներին Նյու Յորքի տարածքում եղել են մի շարք խոշոր բա-խումներ, 1778 թվականի փետրվարի 6-ին նահանգում վավերացվել է ԱՄՆ առաջին սահմանադրական փաստա-թուղթը։ 1787 թվականի ապրիլին Նյու-Յորքն արդեն վավերացրել է ԱՄՆ սահ-մանադրությունը և 1788 թվականի հու-լիսին դարձել է ԱՄՆ-ը 11-րդ նահանգը, իսկ վարչական կենտրոնը եղել է Քինգսթոն քաղաքը (1797 թվականին վարչական կենտրոնը տեղափոխվել է Օլբանի քաղաք)։
19-րդ դարի առաջին եռամսյակի ավարտին նահանգը ուներ բարձր զարգացած գյուղա-տնտեսություն և արտադրական արդյունաբերություն, որն էլ կենտրոնացված էր Նյու-Յորք քաղաքում։ Արագ զարգանում էր տրանսպորտային ցանցը, որին նպաստել էին նահանգում գտնվող ջրային և ցամաքային տարածքները։ 1825 թվականին ավարտվել է Էրի ջրանցքի շինարարությունը, 1831 թվականի Օլբանիում կառուցվել է առաջին եր-կաթգիծը, իսկ 25 տարի անց ամբողջ քաղաքը մտել էր երկաթգծի ցանցի մեջ։ 1830-1840-ական թվականներին նահանգում եղան զգալի փոփոխություններ։ Նահանգում ստեղծվեցին ակտիվ ֆերմերային կազմակերպություններ։ Նահանգում նկատվում էին ռեֆորմիստական ուժեղ միտումներ, որոնք ձևավորվել էին Նյու-Յորքի նշանավոր քա-ղաքական գործիչների կողմից։ Նրանց թվում էին Մարտինա վան Բյուրենը, Ուիլյամ Հենրի Ստյուարդը և Հորասիո Գրիլին։
Արդեն 1820 թվականին Նյու-Յորքը բոլոր նահանգներից առաջինն էր բնակչության թվով։
1839-ից մինչև 1846 թվականները նահանգը հակամարտության մեջ էր ֆերմերների հետ։ Մինչ այդ քաղաքական պատերազմը, նա համարվում էր առաջատարն իր արդյու-նաբերությամբ, 1861-1865 թվականներին, երբ սկսվեց ԱՄՆ քաղաքացիական պատե-րազմը, նահանգը դաշնակցել է հյուսիսի կառավարական ուժերի հետ։ Պատերազմին մասնակցել է ավելի քան 500 հազար մարդ, որից 50 հազարը մահացել են։ Պատերազմից հետո, նահանգի տնտեսական զարգացումը շարունակվել է նույն տեմպերով։ Քաղաքա-կան կոռուպցիան ծաղկում էր ապրում։