top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


«Աղբյուր» մանկապատանեկան պատկերազարդ ամսագի-րը լույս է տեսնում 1923 թ-ից Երևանում: Մինչև 1991 թ. հրատարակվել է «Պատկոմ», «Հոկտեմբերիկ», «Պիոներ» անվանումներով:

«Աղբյուրը» երեխաներին դաստիարակում է հայրենասի-րության ոգով, նրանց մեջ սեր արթնացնում ուսման ու աշխատանքի, գիտության ու տեխնիկայի, գրականության, արվեստի ու ընթերցանության նկատմամբ:

Առաջին համարում հանդեսը կոչով դիմել է դպրոցական-ներին ու նրանց ծնողներին՝ ապաստան տալ և օգնել որբ երեխաներին, որոնց զգալի մասը Մեծ եղեռնից փրկված գաղթականներ էին: Նույն համարում կար մեկ այլ հաղորդագրություն այն մասին, որ տասնհինգամյա Վիկտոր Համբարձումյանը հանդես է եկել Ալբերտ Էյնշտեյնի հարաբե-րականության տեսության մասին հրապարակային դասախոսությամբ: 

Հանդեսի խմբագրական խորհրդի կազմում էին Եղիշե Չարենցը, Ստեփան Զորյանը և ուրիշներ:

Հանդեսում ճանաչված հեղինակների գործերի կողքին տպագրվում են նաև պատանի ստեղծագործողների ոտանավորներ, պատմվածքներ, հոդվածներ, նկարչական աշխա-տանքներ, թարգմանություններ արտասահմանյան մանկական գրականությունից: «Աղ-բյուրն» անդրադառնում է հայ և աշխարհի ժողովուրդների պատմությանն ու մշակույ-թին, ազգագրությանը, հրապարակում նաև զվարճալի նյութեր, մաթեմատիկական հե-տաքըրքիր խաղեր ու խնդիրներ, օգտակար խորհուրդներ: 

«Աղբյուրը» առաջիններից է լուսաբանել 1988 թ-ի հայ ազգային-ազատագրական շար-ժումը, հրապարակել նյութեր Հայաստանի և Արցախի պատմությունից: Հանդեսը շա-րունակում է տպագրել Հայաստանի Հանրապետության առօրյան արտացոլող, հայ դե-ռահասներին հուզող հարցերի վերաբերյալ հրապարակումներ:

4 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում