top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


2017 թվականին Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը 1000 տպաքանակով հրատա-րակեց Երուսաղեմի Հայոց 95-րդ պատրիարք՝ Եղիշե արքեպիսկոպոս Տերտերյանի (ԵՂԻՎԱՐԴ) «Ազգային և եկեղեցական անդրադարձումներ», «Համապատկեր հո-գևոր և ազգային դեմքերու» և «Մատենախոսականք» վերտառությամբ երեք հա-տորներ:

«Ազգային և եկեղեցական անդրադարձումներ» գիրքն ունի 479 էջ: Հրատարակվել է Շահե Բոյաջյանի ազնիվ մեկենասությամբ, իր հոր՝ Գևորգ Բոյաջյանի հիշատակին:

«Համապատկեր հոգևոր և ազգային դեմքերու» հատորը բաղկացած է 343 էջից: Հրատարակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Արևմտյան թեմի հաստատման 90-ամյակի առիթով, առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի և թեմի մեկենասությամբ:

«Մատենախոսականք» հատորն ունի 222 էջ: Հրատարակվել է երուսաղեմաբնակ տի-կին Արփի Մարտիրոսյանի և իր զավակների՝ Կարպիս, Վիգեն, Սևան Մարտիրոսյան-ների մեկենասությամբ՝ ի հիշատակ իրենց սիրելի ամուսնու և հոր՝ Հովսեփ Մարտի-րոսյանի:

Հատորներում ամփոփված են գլխավորաբար Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի պաշտոնաթերթ «Սիոն» ամսագրում տպագրված խմբագրականներ և հոդվածներ, որոնք գալի են ընթերցողին բացահայտելու իր ժողովրդով ու եկեղեցիով մտահոգ հայ հոգևորականի իրական նկարագիրը, միաժամանակ ընթերցողի աչքի աջև բացելով ժամանակակից պատմությունն ու իրերի ընթացքը, որոնք վայրիվերում էին մեր ազգային և եկեղեցական կյանքը սփյուռքում, հայրենիքում և հատկապես Երուսաղե-մում:

Այս հատորները, որոնք Սուրբ երկրի հայ բնակչության և մանավանդ վանքաբնակ ժողո-վրդի պատմությունն են, 2-րդ Համաշխարհային պատերազմի, ինչպես նաև Պաղեստինի Արաբ-Հրեա բախումների ընթացքում, հարազատ արտացոլումն են Եղիվարդի ներաշ-խարհի, երբ նա իր ամբողջ էությամբ տեր էր կանգնում Երուսաղեմի առաքելահիմն Սուրբ Աթոռին, որ կարծես նախախնամության կողմից իրեն էր վիճակված:

Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page