• Ներսեհ

Գիտե՞ք, թե,,,



Ըստ Կիրակոս Գանձակեցիի՝ Երուսաղե-մի Աբրահամ պատրիարքի օրոք՝ 1191 թ.-ին, Ծռազատիկ է պատահում, որի պատճառով հայերով և հույներով բնա-կեցված քաղաքներում վեճեր էին առա-ջացել: Վրաստանում ևս անպակաս էին կրոնական վեճերը հայերի և հունադա-վան վրացիների միջև: Ուստի վրացինե-րի Թամար թագուհին ու հայազգի Զա-քարիա սպարապետը երկու անվանի իշխաններ են ուղարկում Երուսաղեմ (մի հայ և մի վրացի) ճշմարտությանը վերահասու լինելու, թե հայոց և հունաց զատիկներից որն է ճիշտ: Այս բանի հաստատությունը համարվում էր Ճրագալույցի երեկոյան Քրիստոսի սուրբ Գերզմանի կանթեղի ինքնին վառվելը, որը ցույց էր տալիս թե ճշմարտությունը որ կողմին է պատկանում: Երու-սաղեմի քաղաքապետը, որ իմաստուն մի մարդ էր, երբ իմանում է երկու քրիստոնյա իշխանների գալու պատճառը, հույների Ճրագալույցի օրը, որ հայոց Ճրագալույցից մի շաբաթ առաջ էր պատահում, հրամայում է մարել տաճարի ու Գերեզմանի բոլոր կանթեղները, ու իր մատանիով կնքում է Գերեզմանի դուռը: Գալիս է որոշված ժամը, և հրաշալի լույսը ոչ մի տեղից չի վառվում: Դրանից հետո քաղաքապետը տաճարում համախմբված հույներին ու վրացիներին անարգանքով դուրս է հանում: Ութ օր հետո, հայոց Զատիկի տոնին, նույն հրամաններն է տալիս: Եվ ինչպես պատմիչն է ասում, տասներոդ ժամին, մեղմաձայն հնչյուն է լսելի լինում, և ահա՛ կանթեղը ինքնին վառվում է՝ մեծ ուրախություն պատճառելով հայերին և ամոթահար թողնելով հույներին ու նրանց դավանակիցներին: Թամարն ու Զաքարիան վերադարձող իշխաններից լսելով իրողութ-յունը՝ փառավորում են Աստծուն և հաստատվում հայ եկեղեցու ուղղափառ հավատքի մեջ:

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
  • Facebook
  • Instagram
Instagram-ում