top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,, 1858 թ.-ի այս օրը Մատթեոս Ա. կոստանդնուպոլսեցին ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս


Ներսես Աշտարակեցու մահից հետո Էջմիածնում հրավիրված ազգային եկեղեցական ժողովը Կոս-տանդնուպոլսի պատրիարքության հետ կապերն ավելի ամրապնդելու նպատակով որոշում է կա-թողիկոս ընտրել արևմտահայ եպիսկոպոսներից որևէ մեկին։ Մատթեոս արքեպիսկոպոսը Ամե-նայն Հայոց կաթողիկոս է ընտրվել 1858 թվակա-նի մայիսի 17-ին, օծվել 1859 թվականի օգոստոսի 15-ին։

Մատթեոս Ա կաթողիկոսն իր գործունեությունը սկսում է բավական մեծ ոգևորությամբ և զգա-լիորեն աշխուժացնում ազգային–եկեղեցական կյանքը։ Կաթողիկոսը փորձում է բարեկարգել Մայր Աթոռը, կարգավորել վանական ներքին կյանքն ու կենցաղը։ Նա մեծ կարևորություն է տալիս դպրոցական գործին, 1845 թվականին վերաբացում է Կոստանդնուպոլսի Սկյու-տարի հայոց ճեմարանը, հիմնադրում նոր դպրոցներ։

1861 թվականին հաստատում է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի կանոնադրությունը, սահ-մանում ծխական ու թեմական դպրոցների ծրագրերն ու կանոնագրերը։ Մատթեոս Ա–ն փորձում է ընդլայնել Հայոց կաթողիկոսի իրավասությունները։ Այդ նպատակով նա կազմում է Հայոց եկեղեցու նոր կանոնադրություն և ուղարկում կառավարության հաստատմանը։ Սակայն կանոնադրության հաստատման պատասխանը այդպես էլ չի ստանում։

Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսն իր ժամանակի նշանավոր աստվածա-բաններից էր, ուներ բեղմնավոր գրիչ, բազմաթիվ գրքերի հեղինակ է։ Առավել հայտնի է «Բարի մարդ և բարի քրիստոնյա» գրքով, որտեղ քննադատում է բողոքականներին և կաթոլիկներին։

Կաթողիկոսական գահին Մատթևոս Ա Կոնստանդնուպոլսեցուն հաջորդել է Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի Քերեստեճյանը։

31 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page