top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,, 1859 թ. այս օրը գործարկվեց Լոնդոնի Բիգ Բեն ժամացույցը:


Բիգ Բենը Լոնդոնի Վեստմիստերի Խորհրդա-րանի շենքի արևելյան հատվածում գտնվող աշտարակ է, որի վրա մեծ ժամացույց է տեղա-կայված։ Այն համարվում է Մեծ Բրիտանիայի խորհրդանիշերից մեկը։ Աշտարակը 160 և ավելի տարեկան է և իր ժամանակի ամենա-մեծ ժամացույցն է աշխարհում։ Պաշտոնապես անվանվում է «Էլիզաբեթի աշտարակ» (անգլ.՝ Elizabeth Tower), ի պատիվ Էլիզաբետ II թա-գուհու։ Բիգ Բեն անվան առաջացման երկու տարբերակ կա։ Առաջինը կապված է սըր Բեն-ջամին Հոլլի հետ, ով եղել է աշտարակի ճար-տարապետը, իսկ ըստ մյուս վարկածի` այն կոչվել է այդ ժամանակների շատ հայտնի բռնցքամարտիկ Բեն Կաունտի անվան հետ։

Զոդման պահին Բիգ Բենը ամենամեծ և ամենածանր (13,7 տոննա) զանգն էր Միացյալ Թագավորությունում։ 1881 թվականին զիջեց առաջնությունը Բիգ Փոլ զանգին (17 տոն-նա)։ Այն կառուցվել է հրդեհի պատճառով 1834 թվականին ոչնչացված Հին Վեսմին-ստերյան պալատի փոխարեն։

Ժամացույցի ամեն 4 ձողից հետո գրված է հետևյալ արտահայտությունը՝ «Domine Salvam fac Reginam nostram Victoriam primam», որը լատիներենից թարգմանած նշա-նակում է «Աստված, պահպանիր մեր թագուհի Վիկտորիա I-ին»։

Ժամացույցի աջ և ձախ մասերում գրված է հետևյալ արտահայտությունը՝ «Laus Deo», որը լատիներենից թարգմանած նշանակում է «Փառք Աստծուն»։

1504 թվականին Բիգ Բենը օգտագործվել է որպես կալանավայր։

9 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page