Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,

Բոլոր կենդանի օրգանիզմների բնորոշ հատկություն-ներից է աճման ունակությունը: Աճման համար նրանք պետք է ստանան բավարար քանակությամբ սնունդ, որը տարբեր կենդանիների համար տարբեր է: Բույսերի աճման համար անհրաժեշտ է ածխաթթու գազ, որը բույսն ստանում է մթնոլորտից, ջուր և հանքային նյու-թեր, որոնք ներծծվում են հողից, և արևի լույսի էներ-գիան: Կենդանիներն ունեն և՜ ջրի, և՜ բազմաթիվ այլ բարդ օրգանական նյութերի (օսլա, սպիտակուցներ, ճարպեր և վիտամիններ) պահանջ: Նրանք այս բոլորը ստանում են բուսական և կենդանական սննդի միջո-ցով:
Թեև կենդանիների և բույսերի սննդի տեսակները խիստ տարբերվում են, նրանց աճման օրինաչափութ-յունները միատեսակ են: Բջիջների բազմացման և շա-տացման հաշվին մեծանում են նրանց չափերը: Բջիջ-ների թիվն ավելանում է բջջի բաժանման արդյունքում, երբ գոյություն ունեցող 1 բջջից առաջանում են 2 նոր բջիջներ, որոնց կառուցման համար օգտագործվում են ընդունած սննդանյութերը: Որքան արագ է տեղի ունենում կիսումը, այնքան արագ է աճում օրգանիզմը: Բույսերի բջջային կիսումն իրականանում է աճման հատուկ կետերում, որոնք հաճախ տեղադրվում են ընձյուղների կամ արմատների ծայրերին: Բողբոջներում նոր բջիջներից ձևավորվում են փոքրիկ տերևներ, ցողունի որոշակի հատվածների վրա նույնպես գոյանում են նոր բջիջներ, այնուհետև երիտասարդ տերևները և ցողունի հատվածները չափերով մեծանում են բջիջների հետագա կիսման և խոշորացման շնորհիվ: Այդ շարժընթացը տեղի է ունենում մոտավորապես այնպես, ինչպես օդապարիկը փչելիս:
Կենդանիների աճումը օրգանիզմի կամ առանձին օրգանների քաշի և ծավալի ավելա-ցումն է նրանց անհատական զարգացման՝ օնտոգենեզի ընթացքում: Աճումը կատար-վում է բջիջների թվի, չափսերի և արտաբջջային գոյացությունների զանգվածի ավե-լացման միջոցով: