top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Ամարասի վանքն Արցախի վաղմիջնա-դարյան հոգևոր և մշակութային կենտ-րոն էր, եպիսկոպոսանիստ: V դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն այնտեղ բա-ցել է հայկական առաջին դպրոցներից մեկը: XV–XVI դարերում վանքում ընդօ-րինակվել են բազմաթիվ ձեռագրեր:

Ամարասի վանքը գտնվում է ԼՂՀ Մար-տունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտ, որը հնում եղել է Մեծ Հայքի Արցախ նահանգի Մյուս Հաբանդ գավառի կազմում: Վանքի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը IV դարի սկզբին, որից արևելք թաղված էր Լուսավորչի թոռը՝ Գրիգորիս եպիսկոպոսը: 

489 թ-ին Վաչագան Գ Բարեպաշտ թագավորը, գտնելով Գրիգորիսի գերեզմանի տեղը, վրան կառուցել է մատուռ, հետագայում՝ նաև եկեղեցի: 821 թ-ին վանքն ասպատակել են արաբները, իսկ Ստեփանոս Օրբելյանի հավաստմամբ՝ 1293 թ-ին Բաթու խանը կո-ղոպտել է վանքը և ավարառել Սբ Գրիգորիսի գավազանն ու 36 ակներով ընդելուզված ոսկեձույլ մի խաչ: 1387 թ-ին վանքն ավերվել է Լենկթեմուրի արշավանքի հետևանքով:

XVII դարի 3-րդ քառորդին Գանձասարի Պետրոս կաթողիկոսը նորոգել է վանքը և Հերհեր գյուղում 1667–76 թթ-ին կառուցել Սբ Գրիգորիս նոր եկեղեցին: XIX դարի 2-րդ քառորդին Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացվելուց հետո Ամարասի վանքը ծառայել է որպես ամրոց, իսկ 1832–47 թթ-ին` ռուս-պարսկական սահմանի մաքսատուն: 1848 թ-ին Գանձասարի մետրոպոլիտ Բաղդասարը վանքը հետ է վերցրել ցարական իշխանությունից: Շուշեցիների նյութական օժանդակությամբ 1858 թ-ին խարխլված եկեղեցու տեղում կառուցվել է նորը, իսկ 1898 թ-ին շուշեցի ճարտարապետ Միքայել Տեր-Իսրայելյանցը պատրաստել է Գրիգորիսի տապանաքարը: 

Ամարասի վանքը կառուցված է հարթ տեղանքում՝ կանոնավոր ուղղանկյուն հատակա-գծով, 4 անկյուններում շրջանաձև բուրգերով ամրացված բարձր պարիսպներով, որոնց ներսից ողջ պարագծով կից են բնակելի և օժանդակ շինություններ: Երկու բակերից մեկի կենտրոնում Սբ Գրիգորիս եկեղեցին է, որի բեմի տակ Սբ Գրիգորիսի մատուռ-դամբարանն է:

XIX դարի վերջին Ամարասի վանքն ուներ կալվածքներ, վարելահողեր, այգի, ջրաղաց: Խորհրդային իշխանության տարիներին վանքը լքվել և ամայացել է, իսկ 1992 թ-ին վերաբացվել է որպես Արցախի թեմի գործող վանք:

13 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page