top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Ամբարտակները գետը կամ գետաբերա-նը պատնեշող կառույցներ են: Դրանք կառուցում են ջրհեղեղներն ու վարա-րումները կանխելու, ջրէկներում էլեկ-տրաէներգիա արտադրելու, խոշոր քա-ղաքները ջրամատակարարելու և գյու-ղատնտեսական ցանքերը ոռոգելու հա-մար: Ամբարտակը պատնեշում է գետի հունը, ջուրը կուտակվում և առաջաց-նում է ջրամբար: Ժամանակակից ջրամբարտակները լինում են 2 հիմնական տեսակի` լցովի և ամբողջաքարային: 

Լցովի ամբարտակները քարահողային խոշոր լիրքաթմբեր են: Դրանց հիմնամասերը փոքր-ինչ ավելի լայն են, քան գագաթները, քանի որ ջրի ճնշումն ավելի ուժեղ է ամ-բարտակի հիմնամասում: Քարի շերտն ամբարտակը պահպանում է ողողաքայքայումից: Ամբարտակի ամբողջ հաստությամբ տեղակայվում է անջրանցիկ պատնեշը՝ բետոնե խոշորաբեկորները: Լցովի ամբարտակները սովորաբար կառուցվում են լայնահուն գե-տերի վրա, քանի որ այդ ամբարտակների շինանյութը համեմատաբար էժան է: Այդպիսի ամբարտակներն ի վիճակի են դիմակայել հիմքի տեղաշարժերին, սակայն ջուրը կարող է աստիճանաբար ողողահարել և քանդել դրանք: Այս երևույթներից խուսափելու համար ճարտարագետները ամբարտակի հիմքը պատում են ջրանթափանց բետոնով կամ ջրի մի մասը հեռացնելու համար կառուցում են կողմնատար ջրթափ:

Ամբողջաքարային ամբարտակները սովորաբար կառուցում են բետոնից: Դրանք հար-մար են նեղ, խոր կիրճերը պատնեշելու համար, որովհետև միայն բետոնն է դիմանում այդպիսի ամբարտակի հիմքում ստեղծվող ուժեղ ճնշմանը: Ամբողջաքարային ամբար-տակի պարզագույն տեսակը ուժեղացված ամբարտակն է, որի հիմքը շատ ավելի լայն է գագաթից:

  • Աշխարհում ամենաբարձրերից մեկը Տաջիկստանում Վախշ գետի վրա կառուցված Ռոգունի ջրէկի ամբարտակն է, որն  ունի 335 մ բարձրություն: Իսկ նույն գետի վրա կառուցված Նուրեկի ջրէկի ամբարտակի բարձրությունը 300 մ է:

  • Կանադայի Ալբերտա նահանգում կառուցվել է Սինքրյուդ-Բեյլինգս քարահողային ամբարտակը, որի ծավալը 540 կմ3 է:

  • Աշխարհի ամենամեծ ջրամբարը` 169 հզ. կմ3 ծավալով, գտնվում է Ռուսաստա-նում, որն առաջացել է Անգարա գետի վրա կառուցված Բրատսկի ջրէկի ամբար-տակով:

5 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում