• Ներսեհ

Գիտե՞ք, թե,,,


Եվրոպացիներն առաջին անգամ արևածաղիկը տեսան մեք-սիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկան: 400 տարի առաջ նրանք այն բերեցին Եվրոպա և անվա-նեցին «արևի ծաղիկ»: Արևածաղիկը (արևերթիկ, արևելած ծաղիկ) բարդածաղկավորների ընտանիքի միամյա խոտա-բույս է: Հայտնի է մոտ 50 (այլ տվյալներով՝ 30) տեսակ: ՀՀ-ում մշակվում է յուղատու արևածաղիկը՝ հիմնականում Գե-ղարքունիքի և Արագածոտնի մարզերում՝ անջրդի պայման-ներում՝ որպես սիլոսային մշակաբույս:

Արմատները հզոր են, ցողունը՝ կանգուն, կոպիտ, թավոտ, ոչ սնամեջ, բարձրությունը՝ մինչև 4 մ: Տերևները խոշոր են, սրտաձև, ծաղկաբույլը զամբյուղ է, պտուղը՝ սերմնապտուղ, որն օգտագործվում է որպես ուտելիք: Սերմերից ստանում են ձեթ, որն օգտագործվում է սննդի (պահածոյի, մարգարինի, հացաթխման, հրուշակեղենի և այլն) արդյունաբերութ-յան և օճառի, լաքերի-ներկերի արտադրության մեջ: Արևածաղկի թափոնները (մղեղ, ցողուն, տերև, զամբյուղի մնացորդներ, սերմի կճեպ) օգտագործում են թուղթ, կաուչուկ, պոտաշ ստանալու համար, քուսպը լավորակ կեր է կովերի, ոչխարների, ձիերի, իսկ կտրատած և շոգեխաշած ցողունները՝ խոզերի համար: Արևածաղիկն ունի նաև բուժական նշանակություն. կասեցնում է կարծրախտի երևույթները, բարձրացնում արյունատար անոթների առաձգականությունն ու օրգանիզմի դիմադրողականությունը, կանխում լյարդի ճարպակալումը: Այն նաև մեղրատու է:

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now