top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ցոլակ Ամերիկյանը Մանուկ աղայի (Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկան-ներ») լավագույն դերակատարն է խոր-հրդահայ թատրոնում:

Ցոլակ Ամերիկյանը (իսկական անուն-ազգանունը՝ Գալուստ Սուլուլիկյան) մա-նուկ հասակում ընտանիքով տեղափոխ-վել է Բաթում: Սովորել է տեղի հայկա-կան ծխական դպրոցում, ապա՝ ռուսա-կան քաղաքային ուսումնարանում, հետագայում կրթությունը շարունակել է Վենետիկի Մխիթարյան միաբանության վանքում: 1906 թ-ին վերադարձել է Բաթում և նույն թվականին տեղի հայկական սիրողական թատերախմբում արել բեմական առաջին քայլերը: 1909 թ-ին տեղափոխվել է Թիֆլիս, խաղացել Ամո Խարազյանի խմբում և Արաքսյանի թատրոնում՝ Ցոլակ Ամերիկյան բեմական անունով: 1910 թ-ին մեկնել է Էրզրում, կազմակերպել ներկայացումներ և խաղացել Էլիզբարովի, Գիժ Դանիելի (Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար», «Չար ոգի»), Աբիսողոմ աղայի (Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»), Քաղաքագլխի (Նիկոլայ Գոգոլի «Ռևի-զոր»), Կորրադոյի (Պաոլո Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը») և այլ դերեր: Վերա-դառնալով Կովկաս՝ Ամերիկյանը հանդես է եկել Սիրանույշի, Հովհաննես Աբելյանի, Վահրամ Փափազյանի թատերախմբերում, շրջագայել Ռուսաստանի, Ուկրաինայի, Մի-ջին Ասիայի և Արևմտյան Հայաստանի հայաշատ վայրերում, ապա աշխատել է Բաքվի հայկական թատրոնում: 1931 թ-ից եղել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) դրամատիկական թատրոնի դերասան: Ամերիկյանի ստեղծած բազմաթիվ կերպարներ առանձնահատուկ տեղ ունեն հայ բեմարվեստի պատմության մեջ. դրանցից են՝ Սատին (Մաքսիմ Գորկու «Հատակում»), Մանուկ աղա (Հ. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»), Շահ Զեիր (Մկրտիչ Ջանանի «Շահնամե»), Շայլոկ, Մալվոլիո (Վիլյամ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը», «Տասներկուերորդ գիշեր»), Մամլոկ (Ֆրիդրիխ Վոլֆի «Պրոֆեսոր Մամլոկ»), Շպուլենկո (Ա. Շիրվանզադեի «Մորգանի խնամին»), որոնք տոգորված են բեմական հմայքով ու  ներշնչանքով: Նա նկարահանվել է նաև կինոյում. լավագույն դերերից են՝ Աթյուն ապեր («Զանգեզուր», 1938 թ.), Առաքել («Ո՞ւմ է ժպտում կյանքը», 1957 թ.), Նիկողոս աղա («Տժվժիկ», 1961 թ.), Վարպետ Օհան («Փառքի օղակներ», 1962 թ.):

10 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page