• Ներսեհ

Գիտե՞ք, թե,,,


Միջնադարի բնագետ-բժիշկ  Ամիրդովլաթ Ամասիացին բժշկություն սովորել է Միջագետքում կամ Արաբիա-յում: Տիրապետել է հունարենին, լատիներենին, պարս-կերենին, արաբերենին, թուրքերենին, ուսումնասիրել հին և միջնադարյան բժշկագիտությունը: Երկար տա-րիներ ապրել է Կոստանդնուպոլսում, եղել պալատա-կան բժիշկ, հռչակվել «վիրաբուժապետ»:

Ամասիացին «Ուսումն բժշկութեան» աշխատությու-նում քննության է առել սաղմնաբանության, մարդա-կազմության, ախտաբանության և հիգիենայի հարցե-րը: «Օգուտ բժշկութեան» աշխատությունը կազմված է 2 մասից՝ մարդակազմություն և ախտաբանություն, որտեղ մանրամասն նկարագրված են ներքին օրգանների  հիվանդությունների (200-ից ավելի) պատճառագիտությունը, կլինիկական պատկերը բնորոշող ախտանշանները, հիվանդի բուժումը և խնամքը, ինչպես նաև նկարագրել է տեսողական նյարդի ուղին, քիթկոկորդի և այլ հիվանդություններ, տվել  դրանց դեղաբուժման, սննդաբուժման եղա-նակները:

Դեղագիտության վերաբերյալ Ամասիացու ամենանշանավոր աշխատություններն են «Ախրապատինը» (1487 թ.) և «Անգիտաց անպէտը» (1482 թ., հրտ.` 1926 թ.): Վերջինս հայկական միջնադարյան հայկական դեղագիտական հանրագիտարան է, որտեղ տրված են (5 լեզվով) 3500-ից ավելի բուժիչ բույսերի, կենդանիների ու հանքային նյութերի անվանումներ, նրանց հոմանիշները: 

Վարակական-ալերգիական հիվանդությունների բուժման համար Ամասիացին օգտա-գործել է հայկական բուսաշխարհի բույսերը, կիրառել է նաև հակաթունային (նարդոս, վաղենակ, երկաթախոտ և այլն) և օրգանիզմի տոնուսը բարձրացնող (սղանց, լոշտակ), վաղաժամ ծերությունը կանխող որոշ բուսական, կենդանական ու անօրգանական ծագում ունեցող խեժեր (քաղբան, սեքպինաճ, ակնամոմ և այլն):

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now